Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է Վատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականները Նեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում

ՍԱԿԱԳՆԵՐՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՅՍԲԵՐԳԻ ՎԵՐԻՆ ՀԱՏՎԱԾՆ ԵՆ

Արխիվ 12-16

ՍԱԿԱԳՆԵՐՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՅՍԲԵՐԳԻ ՎԵՐԻՆ ՀԱՏՎԱԾՆ ԵՆ

 

Թեեւ էլեկտրաէներգիայի սակագնի թեմայի շուրջ դեռ բողոքները շարունակվում են, սակայն այն, որ զուտ սակագնային հարցերից զատ, կան այլ՝ ավելի խորքային խնդիրներ, ընդունում են բոլոր մասնագետները: Այդ թվում, որ սակագնային նման պատմությունը հենց այդ խորքային՝ էներգետիկ համակարգի գլոբալ խնդիրներից առաջ եկող հարց է` այսբերգի վերին մասը:

 

ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՐՑԻ ԸՆԹԱՑՔԸ ՊԱՐԶ Է
Այն, որ ի սկզբանե էլ այս խնդիրը երկու բաղադրիչ ուներ, շատ է խոսվել: Այսինքն՝ ինչքանով է արդարացված այս թանկացումը, իհարկե՝ նկատի առնելով պատկան չինովնիկների այն բացատրությունները, թե սակագներն ընդամենը ՀԷՑ-ում առաջացած ճեղքվածքը փակելու միջոց են: Եվ երկրորդը՝ ինչո՞ւ պետք է նման ճեղքվածք առաջանար, դա ինչքանո՞վ օբյեկտիվ հիմքեր ունի (սակավաջրություն եւ այլն), եւ կա՞ ու ի՞նչ չափով է, այսպես ասած, վատ մենեջմենթի, թալանի, գողությունների դերը, ընդ որում, ոչ միայն բաշխիչ ցանցերում, այլ ողջ համակարգում: Եվ վերջապես մեկ գործոն եւս. համակարգն ի՞նչ օպտիմալացման խնդիր ունի՝ անկախ հիշատակված բոլոր հանգամանքներից: Հնարավո՞ր է նվազագույնի հասցնել ամենաթանկ կայանի՝ Հրազդանի ջէկ-ի դերը, առավելագույնն ի՞նչ չափով կարող են օգտագործվել մյուս երկու շատ ավելի ժամանակակից ջէկ-երը: Մյուս կողմից՝ հիդրոհամակարգում ի՞նչ փոփոխությունների խնդիր կա, ինչո՞ւ են փոքր հէկ-երը, որոնք պետք է նվազման ազդեցություն թողնեին սակագների վրա, հակառակն անում: Եվ վերջապես, ի՞նչ է լինելու գալիք տարին, երբ ատոմակայանը նախնական տվյալներով` մոտ կես տարով կանգնի շահագործման` ժամկետը 10 տարով երկարացնելու ծրագրով:
Ամեն դեպքում՝ այս ողջ աղմուկի համատեքստում կա գոնե մեկ հանգամանք, որի հետ կապված որեւէ տարաձայնություն բացակայում է. համակարգը ճգնաժամային վիճակում է` անկախ սակագնային այս էպիզոդի ելքից, եթե գլոբալ լուծումներ չտրվեն, կարող ենք լուրջ խնդիրներ ունենալ:
Սակայն, նախ փորձենք գլուխ հանել օրակարգային հարցից՝ ինչ է լինելու այդքան բողոքների տեղիք տված 7 դրամանոց թանկացման հետ: Չնայած՝ այստեղ վիճակը հիմնականում պարզ է. թանկացման հարցով գործելու է այն մեխանիզմը, որը ներկայացրեց ՀՀ նախագահն իր հայտնի ելույթում. «Առաջարկում եմ` ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող որեւէ միջազգային խորհրդատվական ընկերություն... Մինչեւ եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը... Գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»:
Իսկ թե աուդիտից հետո ինչ իրողություններ կառաջանան, կտեսնենք:

ՀԷՑ-Ի ԽՆԴԻՐՆԵՐԸ ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ

Շատ ավելի էական է մյուս հարցը՝ ի՞նչ է պետք անել` առհասարակ էներգետիկ համակարգը կարգի բերելու համար: Եվ ահա այստեղ եւս ունենք մեկ գլոբալ հարցադրում՝ իսկ իրականում ի՞նչ վիճակում է համակարգը, որ դրան համապատասխան էլ լուծումների հնարավորություն ստեղծվի: Օրինակ՝ իրականում «Հայաստանի էներգետիկ ցանցերն» ունե՞ն այն երկու-երեք հարյուր միլիոն դոլարանոց պարտքը, որի մասին այդքան խոսվեց, եթե կան, որքանո՞վ են նպատակային եղել, կամ՝ միգուցե թալանվե՞լ է, ո՞վ է այդ դեպքում դրա պատասխանատուն, ի՞նչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջ բերում ՀԷՑ-ի վրա եւ այլն: Ու այս ամենի պատասխանը նորից կախված է աուդիտից, որի կողմից թալանի փաստ ֆիքսելու դեպքում, միայն հնարավոր կլինի նաեւ ռուսական հարթակում սեփականատիրոջ առաջ մինչեւ իսկ իրավական բնույթի հարցադրումներ դնել: Ու հիշեցնենք, որ նման՝ հայ ռուսական համատեղ աուդիտի մասին եւս հայտարարություն եղավ ՀՀ եւ ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո: Եվ հաշվի առնելով, որ հիշատակված ռուսական վարկի պայմանագիրը հաստատվեց հիշատակված միջկառավարական հանձնաժողովի նիստում, կարելի է կռահել, որ պարոն Սոկոլովը Երեւան էր ժամանել վարկի, աուդիտի եւ մյուս բոլոր «դաբրոները» ստացած:
Այսպիսով՝ պետք է սպասել երկու աուդի՞տ. առաջինը միայն հոսանքի թանկացման հարցով, երկրորդը՝ համատեղ՝ հայ-ռուսական, որը կուսումնասիրի էներգետիկ բաշխիչ համակարգի ողջ գործունեությունը: Կարծես թե, այդպես է ստացվում, թեեւ երկրորդ աուդիտը կարող էր միանգամից թանկացման հարցի պատասխանն էլ տալ: Կա նաեւ մեկ այլ ճշգրտելու հարց. աուդիտը ցանցերի գործունեության ո՞ր հատվածն է ուսումնասիրելու՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի կողմից ընկերությունը գնելու պահից` 2006թ.-ից սկսա՞ծ, թե՞ մասնավորեցումից՝ 2002թ.-ից ի վեր (հիշեցնենք, որ ՀԷՑ-ը մասնավորեցվել է «Միդլենդ ռոեուրսիզ հոլդինգ» օֆշորային ընկերությանը): Ընդ որում, այս հարցը էական է` մեկ պարզ հանգամանք հաշվի առնելով. համակարգի ռեալ վիճակը գնահատելու համար ՀԷՑ-ի մասնավորեցումից սկսելը շատ ավելի տեղին կլինի:
Նկատի ունենք, որ թեեւ 13 տարի է անցել, սակայն ցանցերի մասնավորեցման հետ կապված հարցադրումներն այսօր էլ մնում են արդիական: Նախ՝ չի կարելի մի կողմ թողնել այն փաստը, որ ընկերությունը կոպեկներով իր ձեռքն առած «Միդլենդ ռոեուրսիզ հոլդինգը» Հայաստանից հեռացավ՝ այդ երեք-չորս տարում համակարգում զրոյական ներդրումներ կատարելով ու հետը տասնյակ, եթե ոչ հարյուր միլիոնավոր դոլարներ տանելով: Եվ դա կարեւոր է ոչ թե այն բանի համար, որ մեծ հացագործություն էր, այլ, որ տվյալ դեպքում ավելի էական է, դա վկայում է մասնավորեցման ծայրահեղ վատ պայմանների մասին: Ընդ որում, նորից կրկնենք, դեռ այն օրերին նման ռազմավարական օբյեկտի մասնավորեցումը համարում էինք պետության համար խիստ վտանգավոր: Հիշեցնենք նաեւ, որ այն ժամանակներում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էր, որ, որպես «կուրատոր», ամեն մի նման դեպքում (ասենք՝ նաեւ կապի համակարգի) «վիզ դրած» պաշտպանում էր մասնավորեցման անհրաժեշտությունը: Իսկ հիմա էլ, արդեն որպես Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, մինչեւ իսկ ՀԷՑ-ի ազգայնացումն է լուծում համարում. ազգայնացնեք ու տանք որեւէ հեղինակավոր ընկերության կառավարմանը: Բայց չէ՞ որ դեռ 2002թ.-ին էինք այս տարբերակն առաջարկում. եթե գտնում եք, որ պետությունն ի վիճակի չէ կառավարել, հանձնեք լավ կառավարչի եւ ոչ թե մասնավորեցրեք, որ կորցնենք այս կարեւորագույն համակարգի նկատմամբ վերահսկողական բոլոր լծակները...
Հասկանալի է՝ գնացքն արդեն մեկնել է՝ ետեւից թողնելով այսպիսի իրավիճակ: Եվ այդ իրավիճակն էլ հասկանալու համար պետք է նախնական իրավիճակից գլուխ հանել. մասնավորեցման պայմանների հետ կապված` էլ ի՞նչ սխալներ են թույլ տրվել, դրանք ինչքանո՞վ են ավելացել` սկզբնական սեփականատիրոջ կողմից գործող սեփականատիրոջ ցանցերը վաճառելու փուլում, եւ արդյունքում՝ պետության ձեռքին ի՞նչ ռեալ վերահսկողական ֆունկցիաներ են մնացել: Դրանք բավարա՞ր են` նման ռազմավարական համակարգի կայունությունն ապահովելու համար եւ այլն: Ու այս կարգի հարցերի պատասխաններն ունենալուց հետո է, որ համակարգի ներկայիս վիճակի ու ապագա կարգավիճակի ավելի օբյեկտիվ լուծումների հնարավորություն է առաջանում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Թեման կշարունակենք
մեր հաջորդ համարում:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված