Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է Վատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականները Նեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում Թրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահը Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

«10 ՀՈԳՈՎ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԱՆՈՒՄ»

Արխիվ 12-16

«10 ՀՈԳՈՎ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԱՆՈՒՄ»

 

Մոտավորապես արդեն 10 օր է, ինչ Բաղրամյան պողոտան փակ է: Սակայն, եթե ընդամենը օրեր առաջ այնտեղ կար հստակ պահանջ` այն է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կասեցում, ինչին որոշակիորեն հասան «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներն ու ցուցարարները, ապա այսօր այնտեղ մնացել են մի քանի հոգի եւ ընդ որում` անհայտ պատճառներով: Հենց ստեղծված իրավիճակի, դրա արմատների ու լուծման ուղիների մասին էլ «Իրավունքը» զրուցեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

 

 

«ՀԱՋՈՂՎԵՑ ԽՈՒՍԱՓԵԼ ԱՅՆ ՎՏԱՆԳՆԵՐԻՑ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԼԻՆԵԻՆ»


–Պարոն գեներալ-լեյտենատ, չե՞ք կարծում, որ երեւանյան կենտրոնական փողոցներում այս օրերին տեղի ունեցող ցնցումները չէին լինի, եթե ժամանակին` դեռեւս Ռ. Քոչարյանի նախագահության օրոք, ՀԷՑ-երը չվաճառվեին:
– Իհարկե, այն պետք է մնար պետական, որ վերահսկողության տակ լիներ, եւ դա կբերեր բյուջեին եկամուտ, ու այդ ցանցերի վիճակն էլ  կլիներ ավելի լավ: Հետեւաբար, համամիտ եմ, որովհետեւ ընդհանրապես ռազմավարական օբյեկտները պիտի ծառայեն պետության հզորացմանը, բյուջեի ձեւավորմանը, ինչի միջոցով հնարավոր է լուծել բոլոր սոցիալական, ռազմական խնդիրները:
– Բաղրամյան պողոտայում կայացած ցույցերը արտասահմանյան լրատվամիջոցների կողմից ստացել էին «Էլկտրոմայդան» անվանումը, որոշներն էլ այն համարում են քայլ առ քայլ գծված սցենար: Ի՞նչ կասեք այս մասին:
– Չեմ կարծում, որ այդպես էր, որովհետեւ բնական հիմք ունեցող շարժում սկսվեց: Մենք պետք է հասկանանք, որ նախ` կասկած էր առաջացնում, թե ինչն են թանկացնում եւ երկրորդը` հասարակության սոցիալական վիճակը շատ ցածր է, ու սա էլ ավելի լուրջ սոցիալական խնդիր էր առաջացնում: Հենց սա հիմք ծառայեց, որ ժողովուրդը դուրս եկավ փողոց, ու այն «անվանել» մայդան, սխալ կլինի, որովհետեւ այդպես ասողները նախ պետք է հասկանան` ինչ է մայդանը: Մինչդեռ այս դեպքում, ճիշտ գործելով` շարժումը չենթարկվեց սադրանքների եւ արդյունքում որոշում ընդունվեց իշխանությունների կողմից` աուդիտի անցկացման: Սա բերեց նրան, որ հաջողվեց խուսափել այն վտանգներից, որ հնարավոր էր լիներ` սադրանքներից սկսած մինչեւ այս ամենը քաոսի վերածելու տարբերակից: Այստեղ գործընթաց էր, ու եղավ ճիշտ ընկալում` մի կողմից` ցույցերի նախաձեռնող խմբի եւ հասարակության միջեւ, մյուս կողմից` իշխանությունը ճիշտ գնահատեց իրավիճակը: Եվ երրորդը` ոստիկանության գրագետ գործելու արդյունքում` մենք ստացանք այն, ինչը մենք այսօր ունենք:

«ՉԳԻՏԵՄ` ՈՎ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՈՎ` ՈՉ»


–Արդյո՞ք ՀՀ նախագահի կողմից մինչեւ աուդիտի անցկացումը էլկեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռը կառավարության վրա դնելն այն միակ ճանապարհն էր կոնսենսուսի, որի հետ պետք է համաձայներ ցույցերի նախաձեռնող խումբը:
– Այո՛, եւ, ըստ իս, այլ ճանապարհ չկա, որովհետեւ սա բարդ խնդիր է, թեպետ առաջին հայացքից` շատ հեշտ է թվում: Այստեղ այնքան մարդկանց շահեր են կուտակվել, այնքան վտանգներ կան, որ պետք էր անցկացնել աուդիտ, որին նաեւ կմասնակցեն ցույցերի նախաձեռնող խմբի անդամներն ու հասարակությունը: Եվ դրանով կփարատեն այն կասկածները, որոնք հիմա կան: Սա է խնդրի լուծման ճանապարհը, եւ ինձ թվում է` ստեղծված այս իրավիճակում դա օպտիմալ տարբերակն էր:
– Ըստ էության, արդյունքում ստացվեց, որ այս պայքարում ե՛ւ ցուցարարները, ե՛ւ իշխանությունները հաղթող դուրս եկան: Չե՞ք գտնում, որ կրկին ընդդիմությունը հայտնվեց լուսանցքում, թեպետ փորձում էր այս ամենից գոնե քաղաքական դիվիդենտներ քաղել:
– Ընդհանրապես, մեզ մոտ ընդդիմություն չկա, կան ոչ իշխանական ուժեր, թեպետ հիմա դա էլ չկա: Չգիտեմ` ով է ընդդիմություն, ով` ոչ: Բայց որ բոլորին պետք է այս լուծումը, եւ գտնվել է ամենաօպտիմալ տարբերակը, վստահեցնում եմ: Կարեւոր խնդիրն այստեղ այն չէ, թե ով հաղթեց, ով պարտվեց, այլ սա տալիս է ճանապարհ, որի միջոցով հնարավոր է լուծել առաջացած խնդիրը եւ ոչ միայն այդ ոլորտում: Ավելին` սա պետք է դառնա նախադեպ, որ բոլոր հարցերը լուծվեն այս ճանապարհով, որովհետեւ այն կուտակված խնդիրները, որոնք հիմա ունենք, լուծումը դա է` կա՛մ պետք է հակասությունները բերեն քաոսի, կա՛մ պետք է կոմպրոմիսային տարբերակներով գնալ այդ բոլոր հարցերի հերթական լուծմանը:
– Զարմանալիորեն ու բարեբախտաբար, այս իրավիճակից չփորձեց օգտվել Ադրբեջանն ու, կարծես, սահմանում այս օրերին առանձնահատուկ լարվածություն չնկատվեց: Ըստ Ձեզ` ինչո՞վ էր պայմանավորված:
– Եկեք շտապ եզրակացություն դեռ չանենք, թե ինչու: Իրենք հետեւում են տեղի ունեցող զարգացումներին ու իրենց մամուլում օգտագործում են այն. դա սրա հետ չկապենք: Եթե իրենք զգային, որ այստեղ գնում է քաոսային վիճակ, անկախ ամեն ինչից, կօգտվեին դրանից, որովհետեւ այդպիսին է հակամարտության օրենքը: Եթե քո հակառակորդի ներսում կատարվում են այդպիսի իրադարձություններ, ապա պետք է օգտագործես այն:


«ՉՏՐՎԵ՛ՆՔ ԱՅՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ԿԱՌԱՋԱՐԿՎԵՆ»


–Ամփոփելով` ինչպե՞ս կգնահատեք ցույցերի այսպիսի ընթացքը: Իրականում այստեղ կա՞ր արեւմտյան կամ ամերիկյան ուժերի ազդեցություն, թե՞, իրոք, հանրության սոցիալական պահանջն էր:
– Միանշանակ, սոցիալական պահանջ էր, որը փորձում էր ամեն մի կողմն իր շահերի համար օգտագործել, ինչը չստացվեց: Բայց սա հայ ժողովրդի եւ հայոց պետության հաղթանակն է, թեպետ միշտ լինելու են սոցիալական կամ այլ դժգոհությունները օգտագործել ցանկացողներ, եւ դա ամենուր է: Եվ կապ չունի խնդիրն ինչի հետ է կապված, որովհետեւ աշխարհում գնում է շատ կոշտ պայքար, ու այդ կանոնները հիմա չեն գրվել, հետագայում էլ է այդպես լինելու: Այնպես որ, մենք պետք է դրան նայենք բնական, բայց ճիշտ եզրակացություններ անենք եւ չտրվենք այն սադրանքներին, որոնք կառաջարկվեն, ու որոնք չեն բխում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից:
– Իսկ որքանո՞վ է ընդունելի այսօր էլ «պարալիզացված» պահել Բաղրամյան պողոտան, երբ հենց ցույցերի ակտիվիստներն են նշում, որ եթե չասենք հաղթանակ, ապա քայլ է արվել իշխանությունների կողմից:
– Անիմաստ եմ համարում այսօր էլ Բաղրամյան պողոտան փակ պահելը, որովհետեւ ամեն մի պայքար պետք է ունենա նպատակ եւ միջոց: Եթե նպատակը էլեկտրացանցերի հետ էր կապված, ապա սա օպտիմալ լուծումն էր: Ու հիմա պետք է ակտիվ գործեն այդ ճանապարհով, իսկ եթե այլ նպատակներ ունեն, նույնպես անիմաստ է, որովհետեւ չես կարող լուծել որեւէ մի հարց այդկերպ: Այնտեղ մնալով` ի՞նչ նպատակ են դնում` իշխանափոխությա՞ն... 10 հոգով իշխանափոխություն չեն անում: «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները, որոնք այս ամենը կազմակերպել են, որոշում են ընդունել, եւ ցուցարարները պետք է ենթարկվեն դրան: Իսկ եթե չեն ենթարկվում, ուրեմն` հետապնդում են այլ նպատակներ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված