«ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ»
Արխիվ 12-16«ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ»

«Ոչ թալանին» նախաձեռության անդամ Սոֆյա Հովսեփյանը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայում ձեւավորվում են աշխատանքային խմբեր` հոսանքի թանկացման դեմ պայքարելու համար: Աշխատանքային խմբերի մեջ կան, օրինակ, «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները:
Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայում գտնվողների հետ համագործակցելուն, Սոֆյա Հովսեփյանը հստակեցրեց` չեն համագործակցի այն մարդկանց հետ, ովքեր Բաղրամյան պողոտայի հարթակի վրա կանգնած, փորձեցին այլ ընթացքով տանել շարժումը: Իսկ հարթակից ներքեւ գտնվողների հետ պատրաստ են համագործակցել, եթե լինեն առաջարկներ:Անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարան» շարժման համակարգող Ժիրայր Սէֆիլյանի` շարժման վրա ազդեցություն ունենալուն, նախաձեռնության մեկ այլ անդամ` Արթուր Քոչարյանը հերքեց այդ խոսակցությունները, ապա հստակեցրեց` Սէֆիլյանը` որպես քաղաքացի, կարող է իր կարծիքը հայտնել, բայց դա չի կարող «Ոչ թալանին» նախաձեռնության վրա ազդեցություն ունենալ: Ի վերջո, յուրաքանչյուր քաղաքական գործիչ նախեւառաջ ՀՀ քաղաքացի է:
Բանախոսները հերքեցին նաեւ այն լուրերը, թե շարժման վրա որոշ ուժեր ազդեցություն ունեն: «Շարժման մեկնարկի օրվանից փորձել են շարժումը տանել այլ ուղղությամբ, բայց դա չի հաջողվել»,– ասաց Արթուր Քոչարյանը:
Իսկ թե ովքեր են այդ մարդիկ, որոնք փորձել են շարժումը տանել այլ ուղղությամբ, անուններ չհրապարակեցին: Իսկ շարժումը խանգարողների մի մասին էլ ուղղակի չեն ճանաչում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝