Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է Վատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականները Նեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում Թրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահը Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

«ՊԵՏՔ ՉԷ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԵՂՔԸ ԲԱՐԴԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԿ-ՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԴԵՊԻ ՎՐԱ...»

Արխիվ 12-16

«ՊԵՏՔ ՉԷ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԵՂՔԸ ԲԱՐԴԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԿ-ՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԴԵՊԻ ՎՐԱ...»

Երեւանում գտնվող ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԻ հետ մեր զրույցը ծավալվեց վերջերս Երեւանի փողոցներն ալեկոծած «էլեկտրական» բողոքի հզոր ալիքի պատճառների եւ հետեւանքների շուրջ:

Պարոն Արեշեւ, Դուք ժամանեցիք Երեւան այն ժամանակ, երբ ռուսական հեռուստաալիքներն ահազանգում էին, իբր Հայաստանում մայդան է սկսվում...
– Հայաստանում այլ կերպ է ընկալվում «մայդան» բառը` թեկուզեւ այդ բառի ծագման տեսակետից: Ինչ վերաբերում է հունիսի վերջին տեղի ունեցած իրադարձություններին, ապա տարբեր բաղադրիչներ ունենալով հանդերձ, դրանց հիմքում ընկած էր բնակչության դժգոհությունը էլեկտրաէներգիայի հերթական, շեշտում եմ` հերթական թանկացման կապակցությամբ, որը հանրությանը դնում էր լուրջ խնդիրների առաջ: Արդեն թեւավոր խոսք է դարձել այն, որ Հայաստանում էլեկտրաէներգիան ամենաթանկն է` ԱՊՀ տարածքում ու մասնավորապես ԵՏՄ-ում, եւ դա այն դեպքում, որ հանրապետությունն արտադրում է նաեւ էլեկտրաէներգիայի ավելցուկ: Բնականաբար, այն մարդկանց մոտ, ովքեր դուրս էին եկել Բաղրամյան պողոտա եւ այնուհետ` գնացել Ազատության հրապարակ, չէին կարող հարցեր չառաջանալ: Ի վերջո, համապատասխան պարզաբանումներ տրվեցին եւ Գրիգորի Կարասինի կողմից եւ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ նախագահի կողմից, ձեռնարկվեցին իրավիճակին համարժեք քայլեր: Սակայն այդ քայլերը պետք է ձեռնարվեին` չսպասելով հանրահավաքների: Այդ հարցերը վաղուց էին հասունացել, եւ դա թերացում է ե՛ւ ՀՀ իշխանությունների, ե՛ւ Հայաստանում գործող ռուսական ընկերությունների կողմից, ովքեր հաշվի չէին առել տեղական առանձնահատկություններն ու Հայաստանի բնակչության ծանր կացությունը:
Ինչ վերաբերում է ռուսական հեռուստաալիքների կողմից այդ իրադարձություններին տրված գնահատականներին, ապա դրանք տարբեր էին, կային նաեւ հավասարակշիռ եւ օբյեկտիվ գնահատականներ: Սակայն առկա էին նաեւ ռուսաստանյան փորձագետների սխալներ, պետք է հաշվի առնել նաեւ ԶԼՄ-ների աշխատանքի այն առանձնահատկությունը, որի հետեւանքով մակերեսին տարատեսակ փրփուր է մնում... Դա տեղեկատվական հասարակության հոռի կողմերն են, որոնք պետք է հաշվի առնել: Հարկ է նշել, որ ոչ միայն ռուսական ԶԼՄ-ների մի մասը, այլեւ մի շարք առաջատար արեւմտյան ԶԼՄ-ներ անց էին կացնում զուգահեռներ` երեւանյան իրադարձությունների եւ 1,5 տարի առաջ Կիեւում տեղի ունեցած իրադարձությունների միջեւ, եւ ավելի ցայտուն զուգահեռներ: Անշուշտ, հասկանալի է, որ հայերն ավելի շատ են հետեւում ռուսական լրատվամիջոցներին, քան ամերիկյան, քանզի մենք դաշնակից պետություններ ենք եւ անտարբեր չենք իրար հանդեպ, սակայն պետք է հաշվի առնել, որ Արեւմուտքում միշտ էլ փորձելու են օգտվել ՀՀ իշխանությունների եւ ռուսական բիզնես եւ այլ կառույցների աշխատանքի թերություններից, որպեսզի հնարավորինս շատ սահմանափակի ռուսական ազդեցության տարածումը ձեր տարածաշրջանում եւ այլուր: Ավելին` նման բացասական բաներ նաեւ հենց Ռուսաստանում են տեղի ունենում...
Եվ Երեւանում անցկացված կլոր սեղանին, որին մասնակցում էին ինչպես ռուս, այնպես էլ հայ փորձագետներ եւ լրագրողներ, շեշտվել է, որ պետք չէ ամեն ինչի մեղքը բարդել ամերիկյան ՀԿ-ների եւ Պետդեպի վրա, այլ ավելի շատ ուշադրություն դարձնել սեփական աշխատանքներին եւ հաճախ չեղած տեղից գոյացած խնդիրներին, որոնք հաճախ առանձին մենեջերների «տաղանդի» արգասիք են: Մենք գիտենք, թե դա ինչ մենեջերներ են, եւ ինչպես են նրանք աշխատել` այդ թվում եւ Ռուսաստանում: Կադրերի խնդիրը շատ սուր է մեր երկրների փոխգործակցությունում` քաղաքական ու տնտեսական ոլորտներով սկսած, տեղեկատվական դաշտով վերջացրած: Մասնավորապես, Հայաստանն արդեն կես տարի է ԵՏՄ անդամ է, եւ դրա առավելությունները բավարար չափով չեն լուսաբանվում, մինչդեռ անխուսափելի թերություններն անհապաղ խոթում են հանրային կարծիքի աչքը: Դա եվրասիական ինտեգրման գործընթացի տեղեկատվական սպասարկումով զբաղվող կառույցների թերությունն է, եւ դա վերաբերում է ընդհանրապես հայ-ռուսական հարաբերություններին:
Այնուամենայնիվ, հանրահավաքներին չէին հնչում քաղաքական կոչեր եւ կարգախոսներ, սակայն դա չի նշանակում, որ դրանք չեն հնչի հաջորդ անգամ, եթե Ռուսաստանն իրեն չդրսեւորի բավականաչափ ակտիվ եւ հավասարակշռված:
– Սակայն լուսանցքային տարրերը փորձում էին օգտվել մեծ զանգվածի առկայությունից եւ քայքայիչ քարոզչություն ծավալել:
– Մենք դա տեսանք մասնավորապես հունիսի լույս 29-ի գիշերը: Իրոք բազմության մեջ կային սադրիչներ: Եվ բնական է, որ քիչ չէին նրանք, ովքեր փորձում էին բողոքները շուռ տալ ապակառուցողական հուն: Բայց իմ կարծիքով` հայ ժողովուրդը դրա հանդեպ լուրջ իմունիտետ ունի, քանզի բողոքի գործողությունների մշակույթը Հայաստանում լուրջ պատմական փորձառություն ունի: Դա քաղաքացիական հասարակության ակտիվության եւ պատասխանատվություն ստանձնելու ձգտման վկայությունն է: Դա շատ կարեւոր է, քանզի փոփոխությունները միշտ չէ, որ բարենպաստ հետեւանքներ ունեն: Չէ՞ որ առկա է աննպաստ աշխարհաքաղաքական միջավայր, չկարգավորված ղարաբաղյան հակամարտություն: Բոլորը հիշում են, թե ինչպես 2008-ի մարտին, երբ տեղի ունեցան մարդկային զոհերով ուղեկցվող ողբերգական իրադարձություններ, Ադրբեջանը փորձեց օգտվել իրավիճակից:
– Իսկ ինչո՞ւ այս անգամ չփորձեց օգտվել իրավիճակից: Օբյեկտիվ պատճառնե՞ր կային, թե՞ ալիեւյան ռեժիմը մտավախություն ուներ, որ հայ հանրությունն ակնթարթորեն կհամախմբվի` ընդդեմ արտաքին թշնամու:
– Անշուշտ, նշանակություն ունեն ե՛ւ Ձեր հիշատակած գործոնները, ե՛ւ այն, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը պատրաստ են նույնիսկ ամենատհաճ անակնկալների, ինչը լիուլի երեւաց ինչպես 2014-ի օգոստոսին, այնպես էլ դրանից հետո տեղի ունեցած միջադեպերի ժամանակ: Անշուշտ, բողոքի գործողությունները լի էին զգացմունքայնությամբ, առավել եւս, որ այդ ամենը տարածվում էր եւ նույն «Ֆեյսբուքով», սակայն դրանց ընթացքում պետական մեքենայի կառավարելիությունը չի խախտվել, խարխլում տեղի չի ունեցել, եւ հուսախաբ էին եղել խարխլման հույսեր ունեցողները, այդ թվում նրանք, ովքեր խարխլումը դիտարկում էին որպես արտաքին ճնշման լծակ: Կարծում եմ, խարխլումներ չեն լինի նաեւ ապագայում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
(Շարունակելի)

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված