Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է Վատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականները Նեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում Թրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահը Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Զարմացած

Արխիվ 12-16

Էս Մուրադը ինչո՞ւ կատաղեց` հռչակավոր ֆիլմի հռչակավոր հերոսի խոսքը ակամա հիշեցինք, երբ ընթերցեցինք ՕԵԿ խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հայտարարությունը. «Պետք է հրապարակել քաղաքական սադրիչների, ուղղորդողների անունները: Մեր երիտասարդները լավ գիտեն, թե ովքե՞ր են դրանք: Ժողովուրդը մի լավ խոսք ունի, ասում է` «Աղբի անունը ի՜նչ ուզում ես դիր, միեւնույն է, հոտը հո չի՞ փոխվի, չի վերանա»: Դրանք այն ողորմելիներն են, որոնք ուզում են իրենց նեղ անձնական շահերին ծառայեցնել այս շարժումը: Բայց ո՛չ հայ ազգն է միամիտ, ո՛չ էլ մեր երիտասարդներ են միամիտներ, ամեն ինչ հասկանում են: Կարծում եմ, որ մեր ժողովուրդն այնքան գիտակից է, որ չի գնա ու չի կանգնի նրանց կողքին»: Դե ինչ, պատգամավորը տվյալ դեպքում ամբողջովին իրավացի է, քանզի լուսանցքային որոշ ուժեր զարմանալի համառությամբ փորձում են Բաղրամյան պողոտայում մայդանային իրավիճակ ստեղծել, թեեւ պարզ է, որ կրկին ջրի երես բարձրանալու նրանց շանսերը զրո են, անգամ եթե Հռոմի պապը Հռոմի տատուն ձեռքից բռնած գա եւ փորձի նրանց փրկել:

 


Հա, ինչու հիշեցինք Հռոմի պապ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԻՆ: Նա հերթական անգամ մեզ զարմացրեց, ցանկություն հայտնելով... թմրանյութ փորձել: «The Independent»-ի փոխանցմամբ` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բոլիվիա իր այցի ժամանակ մտադիր է կոկաինի տերեւներ ծամել: Բոլիվիայի մշակույթի նախարար Մարկո Մաչիկաոյի խոսքերով` կաթոլիկ եկեղեցու առաջնորդը բնական կոկաինի տերեւները կհամտեսի այս հուլիսին: Բայց մյուս կողմից, եթե հիշենք, որ կոկաինի տերեւները Կոկա-կոլայի բաղկացուցիչ մասն են, եւ ոչ մի երկրում ոչ մի կառավարություն դեռեւս չի փորձել արգելել Կոկա-կոլան, արդեն այդքան էլ զարմանալի չի հնչում կաթոլիկ աշխարհի առաջնորդի ցանկությունը: Փաստորեն, այն սովորույթը, որ ամփոփված էր Հարավային Ամերիկայի լեռներում, ԱՄՆ-ի խորհրդանիշ Կոկա-կոլայի շնորհիվ զարմանալիորեն գրավել է ամբողջ աշխարհը, ու ոչ ոք չի ուզում ասել` ստոպ, հենց կոկայի տերեւների շնորհիվ է, որ Կոկա-կոլա խմողները ենթագիտակցաբար այն ուզում են ըմպել նորից ու նորից:
Սակայն վերադառնանք մեր երկրի խնդիրներին: Այսպես, զարմանալի լավատեսություն է դրսեւորել սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ, պնդելով, որ «նարնջագույն» կուսակցություններին չի կարող հաջողվել քաղաքականացնել «էլեկտրական» բողոքները, քանի որ չի կարող հաջողվել երբեք. «Կարծում եմ, որ մեր կուսակցությունները տարերքը կառավարելու ունակություն չունեն, ուստի այդքան համարձակություն չեն ունենա մարդկանց իրենց հետեւից ուղղորդել այլ ճանապարհով: Նրանք ընդամենը առանձին ներկայացուցիչների միջոցով փորձում են կանգնել ցուցարարների կողքին` հավանաբար, միավորներ հավաքելու համար: Այնպես որ, ցույցը քաղաքականացնելու մտավախությունը տեղին չեմ համարում»: Զարմանալի է, ախր, երբ է որեւէ մեկը տեսել, որ, օրինակ, ԼՏՊ-ն վախենա ժողովրդական տարերքից, նա հո Րաֆֆին չէ... Այնուամենայնիվ, հուսանք, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ երբեւէ չսխալվող սոցիոլոգը իրավացի է նաեւ հիմա, եւ իրոք զերծ կմնան տարատեսակ ձախողակ կուսակցությունների հնարավոր արկածախնդրություններից:
Եվ վերջապես մի դրական լուր, որը թերեւս ածանցյալ է ցույցերից: «ԵՐԵՎԱՆՋՈՒՐ» ընկերությունը պաշտոնական նամակով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` ետ կանչելով ջրի սակագինը բարձրացնելու իր հայտը: Եվ այնքան լավ ու բազմակողմանի են հիմնավորել այդ ետկանչը, որ մարդու քեֆը գալիս է: Դրան հակառակ, զարմանալի ձեւով են իրենց դրսեւորել բենզին վաճառողները` հենց այժմ բենզինի գինը բարձրացնելով 10 դրամով: Զարմանալի է, ինչու են գազազացնում առանց այդ էլ գազազած ժողովրդին, եթե խիղճ չունեն, տարրական վա՞խ էլ  չունեն:

 

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված