ԻՆՉՈ՞Ւ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ «ՆԱԽԸՆՏՐԵՑ» ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ԻՆՉՈ՞Ւ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ «ՆԱԽԸՆՏՐԵՑ» ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
«Հրապարակ» թերթը հրապարակել էր տեղեկատվություն` ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի որդու նշանադրության ու Արա Աբրահամյանի` քավոր լինելու մասին: «Իրավունքի» հետ զրույցում ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը հաստատեց, որ տեղեկությունը ճիշտ է:
Մեր մյուս հարցին` հնարավո՞ր է Արա Աբրահամյանը հետագայում քաղաքական դաշտ մտնի ՕԵԿ-ի միջոցով, Արթուր Միսակյանն այսպես արձագանքեց. «Արա Աբրահամյանն ու Արթուր Բաղդասարյանը վաղեմի ընկերներ են: Սակայն քավորությունը հավանական քաղաքական գործընթացների հետ կապ չունի»:
Թե որքանով կապ չունի` դա ցույց կտա ապագան, սակայն նկատենք, որ պարոն Աբրահամյանն ավելի շատ իշխանական թեւին հարող գործիչ է: Բայց ստացվում է, որ Ա. Աբրահամյանը նախընտրում է ընդդիմության ֆոնը եւ կարծես կանգ է առել ՕԵԿ-ի վրա, իսկ այն խոսակցությունները, թե հանդես կգա ՀԴԿ-ի կամ ՀԺԿ-ի հետ, հարցականի տա՞կ է դրվում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk