ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The Atlantic ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ


 

«Ոչ թալանին» նախաձեռնության` Բաղրամյան պողոտայից հեռանալուց եւ Ազատության հրապարակում  նստացույցը դադարեցնելուց հետո «էլեկտրական» հարցում սկսվեց գրասենյակային քննարկումների փուլը: Երիտասարդ ակտիվիստները մտադիր են այդպիսի քննարկումների արդյունքում կոնկրետ առաջարկություններ ներկայացնել, մասնավորապես` աուդիտի վերաբերյալ: Իսկ Բաղրամյան պողոտայում այժմ տիրություն անողները «Հիմնադիր խորհրդարանի» ծայրահեղականներն են, ՀԱԿ-ի ակտիվիստները եւ Արգիշտի Կիվիրյանի տիպի հիսթերիկ սադրիչները:

 

ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ԵՐԳԻ
Պողոտայում նաեւ մթնոլորտն է փոխվել, այժմ այն ներծծված է նեգատիվով: Ովքեր ասես այդտեղ հասցրեցին երեւալ` ե՛ւ մարզահագուստով ու պպզողի բառապաշարով «հռետորներ», ե՛ւ լաթերով երեսը կապած զինված ոմն անհասկանալի մեկը, ե՛ւ ոստիկանության վրա հարձակվելու կոչեր անող հարբած կանայք, որոնցից մեկը խմիչքի ազդեցության տակ հենց փողոցում ուշաթափվել էր...
Քչից-շատից մթնոլորտը փոխել են միայն մարզերից ժամանած բանից անտեղյակ երիտասարդները, ովքեր անմիջապես անցան ազգային երգ-երաժշտությանը, սակայն դա էապես բան չի փոխում: Օրեցօր պակասող մարդաքանակ, կարգուկանոնի բացակայություն, բացասական տրամադրություններ, հակաիշխանական անիմաստ կարգախոսներ: Պարզ է, թե ինչու նույն ոստիկանական պաշտոնյաները ցանկություն անգամ չունեն պողոտան ազատելու ուժային գործողություն անցկացնել եւ բացեիբաց ասում են, որ ինքն իրեն կդատարկվի: Քանզի ուղիղ հեռարձակմամբ պողոտայի կադրերը դիտող քաղաքացիների մոտ կորում է ցանկությունը` այդտեղ գալու եւ միանալու:
Այսպիսով, բավականին արագ տեմպերով արձանագրվում է այն փաստը, որ արմատական ծայրահեղականությունը հանրային որեւէ հենարան չունի եւ, ընդհակառակը, մտել է ինտենսիվ ինքնավարկաբեկման փուլ: Ինքն իրենով մարող երեւույթ է, ու թերեւս ոստիկանությանն այդտեղ մնում է միայն հետեւել, որպեսզի «քուչի կռիվ» երեւույթներն այդտեղ տեղի չունենան, քանզի այդպիսի միջադեպերի ժամանակ երբեմն նաեւ բանը հասնում է դանակահարությունների:

«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ» ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՖԻԱՍԿՈՆ

 

Այնուամենայնիվ, «Ոչ թալանին» նախաձեռնության երիտասարդ կազմակերպիչների մի մասը տուրք է տվել ֆեյսբուքյան տեղեկատվական հարձակումներին եւ «դավաճանության» մեղադրանքներին, ու հնչել է հայտարարություն, որ Բաղրամյան պողոտայում մասնակցելու են որպես քաղաքացի: Բայց, ինչպես ասում են չինացիները, դա էլ կանցնի, ու թերեւս դա այդ երիտասարդների անփորձության արգասիքն է:Բայց հետաքրքիրն իհարկե խորհրդարանական ընդդիմության վարքագիծն էր` այդ մի քանի օրերի ընթացքում ու նրանց ակնկալիքները: Ակնկալիքներ ունեին նաեւ արտախորհրդարանական արեւմտամետները, տարատեսակ գրանտածիծ շպիոնօնիկներն էլ վրադիր: Ակնկալիքները բավականին մեծ էին, այդ պատճառով ե՛ւ ընդդիմադիր պատգամավորները, ե՛ւ լուսանցքային գործիչները բլբուլ էին կտրել ու ուրախանալով ամեն մի դեմ տված միկրոֆոնից` հանդես էին գալիս մեկը մյուսից տխմար եւ անիմաստ «իշխանափոխիչ» ելույթներով:
Ակնկալիքները պարզ էին` աստիճանաբար «կողքից կանգնողների» վիճակից անցնել ավելի ակտիվ դիրքերի եւ տիրանալ պատրաստի զանգվածային շարժմանը: Նաեւ տեղում քարոզիչները զօր ու գիշեր հետեւողական աշխատանք էին անցկացնում, ջանալով ցուցարարներին ներարկել այն միտքը, որ առանց իշխանափոխության ոչինչ չի փոխվի: Սակայն այդ ջանքերն առանձնապես հաջողություն չունեցան` մասնակից երիտասարդության մի մասը վաղուց արդեն ունի սեփական բավականին կայուն քաղաքական պատկերացումները (որոնց սպեկտորը ընդգրկում է բոլորին` լիբերալներով եւ անարխիստներով սկսած` ծայրահեղ ազգայնականներով վերջացրած), մի մասը համոզված ապաքաղաքականներ են, որ քաղաքականությունը համարում են սեփական հոգեկան հավասարակշռությանը խանգարող եւ ապաբարոյական մարդկանց սազական զբաղմունք: Դե շատերն էլ թերահավատ են` տարատեսակ իշխանափոխիչ ուժերի եւ կարգախոսների հանդեպ, քանզի մեծացել եւ հասունացել են ոչ մի արդյունքով չավարտվող իշխանափոխիչ քաղաքական կոչերի նվագակցության ներքո:
Կարճ ասած, «էլեկտրական» ցույցերը ընդդիմադիրներին այդպես էլ թողեցին «կենդանի պատի» կարգավիճակում: Կարգավիճակի բարձրացում եւ առավել եւս քաղաքական դիվիդենտներ չեղան: Ու աշնանն ընդառաջ` Ռոբերտ Քոչարյանի ճամբարին հարող ուժերը, ՀԱԿ-ի տարբեր տեսակները, «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները» եւ այլք մոտենում են բավականին թուլացած եւ լրացուցիչ հեղինակազրկված, ինչն անշուշտ էապես կնվազեցնի առաջիկայում ստեղծվելիք ընդդիմադիր նոր ձեւաչափերի արդյունավետությունը:
Բայց, բնականաբար, բողոքավոր ընտրազանգվածը վակուումում մնալ չի կարող, այն փնտրելու է, թե ով է «շուն-գել մերոնքական», որպեսզի համապետական ընտրություններին նրանց քվե տան: Արմատականների ֆիասկոն նշանակում է մեկ բան` բողոքավոր ընտրողների մի մասը այլեւս կգերադասի ընդհանրապես ընտրությունների չգնալ, սկզբունքայնության պակաս ունեցողները քվե վաճառող էլ կդառնան, իսկ մի մասն էլ կվերաբաշխվի: ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն «էլեկտրական» բուռն ցույցերի օրերին հիմնականում գերադասեցին իրենց ծանր տեղը չթեթեւացնել, չչարաշահեցին ցույցի վայրում երեւալը եւ լրատվական դաշտը չլցրեցին ճոռոմ դատարկախոսությամբ: Այնպես որ, վերաբաշխումը կլինի նրանց օգտին, առավել եւս, որ նաեւ ստվերային օլիգարխիկ կլանները ավելի նախընտրելի կհամարեն նրանց վրա «խաղագումար» դնել` բառիս բուն եւ փոխաբերական իմաստով:
Այնպես որ, տեղի ունեցավ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի որոշակի զտում, նույնիսկ աղբահանություն: Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ դրված մայրաքաղաքային աղբամաններն էլ լավ էլ խորհրդանշում են այն, ինչ տեղի ունեցավ քաղաքական դաշտի թափոնների հետ: Ու երբ վաղ թե ուշ այդ աղբարկղները տարվեն Բաղրամյան պողոտայից, դրանց հետ մեկտեղ տարվելու են եւ արմատական ընդդիմադիրների հույսերը` 2017-ի եւ 2018-ի ընտրությունների արդյունքում հայտնվելու նույն Բաղրամյան պողոտայի իշխանական շենքերում:
Արդյունքում այդպես էլ` հակառակ շատերի ցանկության, «էլեկտրամայդան» չդարձած «էլեկտրական Երեւան» զանգվածային ալիքը իր բերած դրական արդյունքներին գումարեց եւ քաղաքական դաշտի աղբահանությունը: Իսկ «մինուսը»` «մինուսն» այն է, որ մեր քաղաքացիներին տհաճ է դիտել խոզանոցի եւ հակասանիտարիայի բույնի վերածվող պողոտան: Բայց, ինչպես ասում են չինացիները, դա էլ կանցնի:  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԱՄՆ-ն ակնկալում է հոկտեմբերին կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում. The AtlanticՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված