ՀՈՍԱՆՔԻ ՊԱՐՏՔԸ ՉԻ ՓԱԿՎԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Արխիվ 12-16ՀՈՍԱՆՔԻ ՊԱՐՏՔԸ ՉԻ ՓԱԿՎԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Այսօր ԱԺ-ում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը անդրադառնալով այն խոսակցություններին, թե 200 մլն դոլար վարկի շնորհիվ փակվելու է նաեւ հոսանքի 24 մլրդ պարտքը, հայտարարեց, որ վերցրած վարկը այլ նպատակներով չի ծախսվելու: «Հավաստիացնում եմ`ոչ մի լումա այլ նպատակներով չի ծախսվելու»,- ասաց Նազարյանը:
Հիշեցնենք` ԱԺ-ում այսօր արտահերթ նիստով քննարկվում է ՌԴ կառավարությունից 200 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների՝ հայաստանին ֆինանսավորելու համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk