«ԵԶԴԻ ԿԱՆԱՅՔ, ՍԻՐԻԱՅՈՒՄ ՈՒ ԻՐԱՔՈՒՄ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՍՏՐԿԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԻ ՄԱՍ»
Արխիվ 12-16«ԵԶԴԻ ԿԱՆԱՅՔ, ՍԻՐԻԱՅՈՒՄ ՈՒ ԻՐԱՔՈՒՄ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՍՏՐԿԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԻ ՄԱՍ»
Թուրքիայում եզդիների շուրջ լարված իրադրություն է ստեղծվել: Հազարավոր եզդի փախստականներ լքելով Թուրքիան` ուղեւորվում են դեպի բուլղարական սահման, ամենամեծ արտագաղթը եղել է Դիարբեքիր քաղաքից: Մինչդեռ Բաթմանում եւ Նուսայբինում թուրքական անվտանգության ուժերը կանխել են եզդիների զանգվածային արտագաղթը: Այս մասին ահազանգում է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունն ու ներկայացնում ակտիվիստների հրապարակած հայտարարություններից մեկը, որում մասնավորապես ասված է. «Մենք չենք մտածում հայրենիք վերադառնալու մասին, տաս ամիս է անցել եզդիների ցեղասպանությունից, իսկ գերիների ճակատագիրը մնում է անորոշ: ԻՊ թալանեց մեր տները, ոչնչացրեց մեր սրբավայրերը, իսլամիստների նպատակն է հիմնահատակ ոչնչացնել եզդիներին , մեր կրոնն ու մշակույթը: Նրանք առեւանգում են մեր կանանց ու շուկաներում վաճառքի ենթարկում: Եզդի կանայք, Սիրիայում ու Իրաքում համարվում են ստրկավաճառության նախագծի մի մաս: Ամեն եզդի երեխա քնում է այն վախով , որ չընկնի ահաբեկիչների ձեռքը եւ չենթարկվի վաճառքի»: Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` եզդիները կոչ են անում բոլոր իշխանություններին ընդունել փախստականներին. «Եզդի երեխաներն արժանի են բարեկեցիկ , ազատ, հարմարավետ ու երջանիկ կյանքի: Մեր երեխաները ապրում են ծանր պայմաններում, իսկ մեր վիճակը գնալով վատթարանում է: Մենք հուսով ենք, որ միջազգային հանրությունը քայլեր կձեռնարկի մեր համայնքը փրկելու համար: Մեզնից շատերը կորցրել են հույսը, որ կվերադառնան տուն, հատկապես, երբ հաշվի են առնվում քաղաքական , անվտանգության ու հումանիտար խնդիրները Շանգալում: Թուրքիայում ապաստան են գտել 30.000 եզդի, յուրաքանչյուր ամիս իրաքյան Քուրդիստանից այստեղ են հայտնվում հազարավոր եզդիներ,իսկ հետո ուղեւորվում դեպի ԵՄ: Շանգալի ցեղասպանության պատճառով յուրաքանչյուր երկրորդ եզդին գտնվում է փախուստի մեջ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk