ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԼՈԲԲԻՍՏԻ ՀԱՅՑԸ
Արխիվ 12-16ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ
ԼՈԲԲԻՍՏԻ ՀԱՅՑԸ
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը մերժել է համասեռամոլության լոբբիստներից եւս մեկի` Իրանի քաղաքացի Ռոմիկ Վանիկի Դանիալի հայցն ընդդեմ «Իրավունքի»:
Հիշեցնենք` Իրանի այս քաղաքացին այն 16 հայցվորներից է, որոնք դատի էին տվել «Իրավունքին» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի`«Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի եվ պետության թշնամիների սեվ ցուցակը» հոդվածի համար, որտեղ «Իրավունքը դատապարտել էր 16 համասեռամոլներին լոբբիստներին Ինգա եւ Անուշ Արշակյաններին դատապարտելու Կոնչիտայից զզվելու համար:
16 հայցվորի հայցը Հայաստանի դատական երեք ատյաններն էլ մերժել են, այսինքն` Հովհաննես Գալաջյանի հոդվածում որեւէ վիրավորանք կամ զրպարտանք չի նկատվում եւ հայցը համարվում է ամբողջությամբ անհիմն և իրավազուրկ:
Եթե 16 հայցվորները, բացի ներողությունից ու հերքումից, պահանջում էին նաեւ ֆինանսական փոխհատուցում, ապա Իրանի քաղաքացին «Իրավունքից» պահանջում էր միայն հերքում եւ ներողություն խնդրել «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի եվ պետության թշնամիների սեվ ցուցակը» հոդվածի համար:
Հետաքրքիրն այն է, որ գործը քննել է դատավոր Արայիկ Մելքումյանը, ով նույն գործի շրջանակներում բավարարել էր մեկ այլ դատական գործ:
Հիշեցնենք`Հովհաննես Գալաջյանն «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի եվ պետության թշնամիների սեվ ցուցակը» հոդվածով ընդամենը փորձել էր պաշտպանել Ինգա եւ Անուշ Արշակյանների` կոնչիտաներից զզվելու իրավունքը եւ որեւէ միտում չի ունեցել անձնապես վիրավորել, կամ առավելևս զրպարտել համասեռամոլների լոբբիստներին: Բանն այն է, որ անցյալ տարի Արշակյան քույրերի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ շուրջ 60 լոբբիստներ նրանց դեմ հալածանքի արշավ էին իրագործել, ինչի առնչությամբ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը հրապարակել էր «ՆՐԱՆՔ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼ ԼՈԲԲԻՆԳԻ ՇԱՀԵՐԸ. ԱԶԳԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ» հոդվածով, ուր ներկայացրել էր լոբբիստների ֆեյսբուքյան էջերի հղումները և գնահատական տվել նրանց գործողություններին: Այս հոդվածի շուրջ չորս տարբեր դատական գործեր ընթացան, որը դատական պրակտիկայում չլսված բան է:
Հավանաբար, դատավոր Արայկի Մելքումյանը գիտակցել է նախորդ դատավճռի ոչ իրավաչափ լինելը եւ որոշեց կայացնել իրավաչափ վճիռ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk