Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՀԱՅԵՐԵՆՈՎ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՍՊԱՆԱՑԻ ԵՐԳԻՉԸ. «ՊԱՐՈՒՄ ԵՆՔ, ՊԱՐՈՒՄ» (տեսահոլովակի պրեմիերա)

Արխիվ 12-16

ՀԱՅԵՐԵՆՈՎ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՍՊԱՆԱՑԻ ԵՐԳԻՉԸ. «ՊԱՐՈՒՄ ԵՆՔ, ՊԱՐՈՒՄ» (տեսահոլովակի պրեմիերա)


Կայացավ իսպանացի երգիչ ԳՈՆԶԱԼՈ ԱՅՈՒՍՈՅԻ «Nunca» («Երբեք») երգի տեսահոլովակի հայաստանյան պրեմիերան: Այն Կարեն-Սեւակ մյուզիք ընկերության եւ երգչի համատեղ համագործակցության արդյունքն է` հատուկ հայաստանյան հանդիսատեսի համար: Երգը ուրախ տեսահոլովակի է վերածել կրկին մեր հայազգի հայտնի ռեժիսոր ԱՐԵՆ ԲԱՅԱԴՅԱՆԸ, իսկ ոճաբանը ԱՐՄԵՆ ԳԱԼՅԱՆՆ է:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն իսպանացի երգչի պրոդյուսերն ազգությամբ հայ Լիռա Քոչարյանն է, ինչն էլ մեկ անգամ եւս առիթ է տալիս համոզվելու, որ հայերն ամենուր են, որտեղ էլ լինեն չեն մոռանում հայ լինելը:

Ինչեւէ, ուրախ, ամառային եւ իսպանական կրքոտ պարերով համեմված տեսահոլովակի երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը` ո՛չ ավել, ո՛չ պակաս, հենց իսպանացի երգիչն է` Գոնզալոն, ով տեսահոլովակում մի պահ հայերեն ասում է` «Պարում ենք, պարում…»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ