ԱՎԾ ՊԵՏՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆ 44 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ
Արխիվ 12-16ԱՎԾ ՊԵՏՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆ 44 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՆ
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ
Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից «Իրավունքը» տեղեկանում է, որ ազգային վիճակագրության ծառայության պետ Ստեփան Մնացականյանի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 22,000,000 դրամ եւ 6000 դոլար:
ԱՎԾ պետն իր եկամուտները 2014 թ-ին ստացել է ոչ միայն աշխատավարձից, այլեւ դրան հավասար այլ վճարումներից, որոնք կազմել են մոտ վեց միլիոն դրամ:
Մնացականյանների ընտանիքի եկամուտները, սակայն, այսքանով չեն սահմանափակվում: Ստեփան Մնացականյանի որդու` Տիգրան Մնացականյանի եկամուտները նախորդ տարում կազմել են 22,898,818 դրամ:
Հ.Գ. Եթե հիմք ընդունենք միայն Ստեփան Մնացականյանի կենսագրությունը, ապա նա ողջ կյանքում աշխատել է որպես պետական համակարգում: Բիզնես գործունեություն չի ծավալել: Հետեւաբար, հարց է առաջանում` ի?նչ ճանապարհով եւ ինչ միջոցներով է Մնացականյանների ընտանիքը կարողացել մոտ 44 մլն դրամ եկամուտ դիզել:




ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk