Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է Վատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականները Նեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում Թրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահը Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

ՕՐԵՆՔԻ ԲԱՑԸ՝ «ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ» ՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՕՐԵՆՔԻ ԲԱՑԸ՝ «ԿԱՆԱՉ  ԼՈՒՅՍ»  ՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ

 

Այսօր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է մի կարևոր հանգամանք, համաձայն որի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները չեն կարող բողոքարկվել դատարանում:

Ուշագրավ այս հարցի ուսումնասիրությամբ պարզվում է, որ Նազարյանի հանձնաժողովը այդքան «անձեռնմխելի» է, քանի որ կա օրենսդրական բաց, որը թույլ է տալիս ՀԾԿՀ-ին սեփական երևակայության շնորհիվ թվեր նկարել և անպատիժ մնալ, հակառակ դեպքում դժվար թե ամեն տարի նույն պատճառաբանությամբ հոսանքի թանկացման մասին հայտեր բավարարվեին:

Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջանը «Իրավունք»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ կարգավորման մասին ՀՀ օրենքում չկա այնպիսի դրույթ, համաձայն որի հնարավոր լինի օրենքով  սահմանված կարգով ստեղծված հանձնաժողովների որոշումների հանդեպ  հսկողություն իրականացնել կամ դատական կարգով բողոքարկել:

«Դա կլինի պարտված քայլ այն պատճառով, որ հանձնաժողովը բոլոր դեպքերում իր որոշումների  մեջ բերում է բացառապես այնպիսի հիմնավորումներ, որոնք իրականության հետ համապատասխանում են: Վատագույն դեպքում կարող է հանձնաժողովի համար տեսանելի չլինեն որոշ նրբություններ, որոնք օրենքով բողոքարկման ենթակա չեն: Սա օրենսդրական բաց  է, որը փաստորեն մենք նախապես ենք սահմանել, որ հանձնաժողովի որոշումը ենթակա չէ բողոքարկման»,- ասում է Վ. Բոստանջյանը :

Տնտեսագիտության դոկտորի կարծիքով օրենսդրական բացը լրացնելու համար հարկավոր է ավելացնել դրույթ այն մասին, որ եթե հանրաությունը իր անհամաձայնությունն է ներկայացնում որոշման վերաբերյալ, ապա հնարավոր լինի այն որոշակի կարգով քննարկման ենթարկել:

«Լուծումներից մեկն էլ այն կլինի, որ հանրապետության նախագահն ասաց՝ աուդիտ պետք է լինի: Աուդիտի պարագայում կարող է բացահայտվել, որ հանձնաժողովը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով որոշակի դժվար բացահայտվող երևույթները չի նկատել և չի ներառել  սակագնի հաշվարկի ամբողջ մեթոդաբանության մեջ: Իսկ առանց աուդիտի եզրակացության հնարավոր չէ հանձնաժողովի գործունեությունը վիճարկել դատարանում»,- ասում է Վ. Բոստանջյանը:

Իսկ որ էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկման  հստակ մեթոդաբանություն չկա, որի պատճառով էլ դաշտում անորոշություն է տիրում, վաղուց գաղտնիք չէ: Այդ մասին բարձրաձայնում են փորձագետները,  նշելով, որ հենց դա է պատճառը, որ որևէ մեկը չի կարող գլուխ հանել, թե իրականում ինչպես են հաշվարկվում սակագների թվերը: Փաստորեն, ի սկզբանե էլ օրենքով սահմանված կարգով  Նազարյանի հանձնաժողովի համար ապահովվել է «անխափան» և «անկաշկանդ» գործունեություն ծավալելու բոլոր պայմանները, իսկ թե  ինչո՞ւ  է ՀԾԿՀ-ին նման արտոնության «շնորհվել» արդեն  կարող է պատասխանել անգամ Բաղրամյան պողոտայում կանգնած մանկապարտեզահասակ երեխան:

 

ԱՐՄԻՆԵ  ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված