ՄԱՅՐԸ ՈՐԴՈՒՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ՋՐԱՏԱՐ ԱՌՎՈՒՄ` ՁԵՌՔԵՐԻ ԵՐԱԿՆԵՐԸ ԿՏՐԱԾ
Արխիվ 12-16ՄԱՅՐԸ ՈՐԴՈՒՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ՋՐԱՏԱՐ ԱՌՎՈՒՄ`
ՁԵՌՔԵՐԻ ԵՐԱԿՆԵՐԸ ԿՏՐԱԾ
Նախօրեին երիտասարդի հերթական ինքնասպանության դեպք է գրանցվել: Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի 32-ամյա երիտասարդին ինքնասպան եղած հայտնաբերել է մայրը` իրենց տան դիմաց գտնվող կամրջի տակ՝ ջրատար առվում՝ ձեռքերի երակները կտրած:
Թե ինչն էր երտասարդ, ընտանիք կազմած տղամարդու ինքնասպանության պատճառը Զոլաքար գյուղի գյուղապետ Արման Ղազարյանը iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում դժվարացավ պատասխանել ասելով.
- Բոլորս ենք ապշել, խելոք` ընտանիքին նվիրված տղա էր, ամուսնացած էր` երեխա չէին ունենում: Կինը բուժվում էր, իսկ իր հիմնական զբաղմունքը արտագնա աշխատանքն էր, գնում էր ՌԴ շխատում հետ գալիս:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk