Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է Վատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականները Նեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում Թրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահը Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ՝ 36-37-ՐԴ ՏԵՂԵՐՈՒՄ, ՀԱՅԱԶԳԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ...

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ՝ 36-37-ՐԴ ՏԵՂԵՐՈՒՄ, ՀԱՅԱԶԳԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ...

 


 

Բաքվում ավարտվեցին առաջին Եվրոպական մարզական խաղերը, թիմային հաշվարկում Հայաստանը մեկ արծաթե մեդալով Կիպրոսի հետ բաժանեց 36-37-րդ տեղերը: Հայաստանի թիմը Ադրբեջան էր մեկնել 25 մարզիկներով, ովքեր հանդես եկան 6 մարզաձեւերում՝ բռնցքամարտ, սամբո, ձյուդո, հրաձգություն, թաեքվոնդո եւ ըմբշամարտ (հունահռոմեական ու ազատ ոճի):

 

Հայաստանից այս խաղերում միակ մեդալը նվաճեց 26-ամյա Միհրան Հարությունյանը, ով հունիսի 14-ին երկրորդ տեղն էր գրավել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում: Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպական խաղերում հանդես եկան նաեւ բռնցքամարտիկներ` Արտյոմ Ալեքսանյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Նիկոլ Արությունովը (81 կգ), հրաձիգներ` Հրաչիկ Բաբայանն ու Նորայր Առաքելյանը, ձյուդոիստներ Ժաննա Ստանկեւիչը (52 կգ), Հովհաննես Դավթյանը (60 կգ), Դավիթ Նիկողոսյանը (73 կգ), սամբիստներ Սոսե Բալասանյանը (52 կգ), Տիգրան Կիրակոսյանը (57 կգ), Աշոտ Դանիելյանը (90 կգ), թաեքվոնդոիստ Արման Երեմյանը (80 կգ), ազատ ոճի ըմբիշներ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիեւը (86 կգ), Լեւան Բերիանիձեն (125 կգ) եւ հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը (59 կգ), Կարապետ Չալյանն (75 կգ) ու Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):
Եվրոպական խաղերի թիմային հաշվարկում հաղթեցին ռուսները, որոնք նվաճեցին 164 մեդալ (79 ոսկի, 40 արծաթ, 45 բրոնզ): Ադրբեջանը գրավեց երկրորդ տեղը (21-15-20), իսկ Մեծ Բրիտանիան եզրափակեց լավագույն եռյակը (18-10-19): Մրցակցային օրերի ընթացքում առաջատարն ի սկզբանե Ռուսաստանն էր, իսկ Ադրբեջանը երկրորդ տեղում էր, փաստորեն վիճարկվում էր միայն երրորդ տեղը, որն ի վերջո բաժին հասավ Մեծ Բրիտանիային: Ընդ որում, նման ծավալուն մրցաշարում Ադրբեջանի թիմի երկրորդ հորիզոնականում հայտնվելը, հասկանալի է, վկայում է ոչ թե այն մասին, որ մեր արեւելյան հարեւանները մարզական ցնցող բարձունքների են հասել, այլ, պարզապես, որ Եվրոպական խաղեր կոչվածին եվրոպական երկրները հիմնականում ներկայացել էին «Ճ» կարգի մարզիկներով:
Գումարած դրան՝ մրցավարերն էլ առավելագույնս փորձեցին հարմարվել ադրբեջանական «ճաշակին»: Ընդ որում՝ այդ «ճաշակը» հատկապես ակտիվ գործեց հայ մարզիկների դեմ, հաշվի առնելով, որ պարտվեցին անգամ մեր այն ներկայացուցիչները, ովքեր միջազգային շատ ավելի լուրջ մրցաշարերում մշտապես ֆավորիտի կարգավիճակում են:
Ինչեւէ, եթե Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ Բաքվից միայն բարոյական հաղթանակներով, ապա այլ դրոշների տակ հանդես եկող հայազգի մի շարք մարզիկներ Բաքվում իրենց խոսքն ասացին: Այսպես՝ Բաքվում անցկացված Եվրոպական առաջին ամառային խաղերում հանդես եկան հայազգի հետեւյալ մարզիկները.


Սեդա Թութխալյան, մարմնամարզություն- Ռուսաստան (1-ին տեղ),
Ստեփան Մարյանյան, ըմբշամարտ- Ռուսաստան (1-ին տեղ),
Դավիթ Ալավերդյան, ըմբշամարտ- Իսրայել,
Ռոբերտ Ավանաեսյան, ըմբշամարտ- Իսրայել,
Դուխիկ Ջանազյան, մարզական աէրոբիկա- Ռուսաստան (3-րդ տեղ),
Գարսեւան Ջանազյան, մարզական աէրոբիկա- Ռուսաստան,
Օթար Երանոսյան, բռնցքամարտ- Վրաստան,
Ֆրունզե Հարությունյան, ըմբշմարտ- Շվեդիա,
Ելենա Քոթանջյան, ջրագնդակ- Ռուսատան (1-ին տեղ),
Գեւորգ Մանուկյան, բռնցքամարտ- Ուկրաինա,
Արտակ Մարգարյան, ըմբշամարտ- Ֆրանսիա,
Էվրիկ Նիկողոսյան, ըմբշամարտ- Ֆրանսիա,
Վազգեն Սաֆարյանց, բռնցքամարտ- Բելառուս,
Ժան Սաֆյանց, ըմբշամարտ- Բելառուս,
Ռազմիկ Տոնոյան, սամբո- Ուկրաինա (3-րդ տեղ),
Մարգո Կարապետյան, կանացի տրիաթլոն- Ֆրանսիա:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված