«ԲԱՂՐԱՄՅԱՆՈՒՄ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՒՄԲ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ԲԱՂՐԱՄՅԱՆՈՒՄ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՒՄԲ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաղրամյան պողտայում հոսանքի թանկացման դեմ պայքարը շարունակվում է: Այսօր տարածված տեղեկությունների համաձայն` մանկապարտեզի սաներ ու դաստիարակնե եւս միացել են պողոտայում եղողներին: «Իրավունքի» հետ զրույցում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը դժվարացավ հաստատել վերոնշյալ տեղեկությունները, բայց զարմանալի չէ, եթե հասարակության այդ շերտն էլ միանա:
Ի դեպ, ինչպես պարզվեց Մաքսիմ Սարգսյանի հետ զրույցից, Բաղրամյան պողոտայում կա նոր ձեւավորված համակարգող խումբ: Թե ովքեր են այդ խմբի անդամները, կամ ինչպես է այդ խումբը կոչվում, նախաձեռնության անդամը դժվարացավ ասել: «Իրավունքի» եւ մյուս լրատվամիջոցներին եւս այդպես էլ չհաջողվեց գտնել նրանց եւ զրուցել:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk