Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է Վատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականները Նեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում Թրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահը Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

«ՀՈՒԶՎԱԾ ԷԻ, ԹԵ ՉԷ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԵՐԳԵԻ, ԵՍ ԴԵՌ ՁԱՅՆ ՈՒՆԵՄ»

Արխիվ 12-16

«ՀՈՒԶՎԱԾ ԷԻ, ԹԵ ՉԷ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԵՐԳԵԻ, ԵՍ ԴԵՌ ՁԱՅՆ ՈՒՆԵՄ»

Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմաիակն թատրոնում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Ողջ երեկոյի ընթացքում պարբերաբար բեմի մեծ էկրանից երգչուհու սերնդակից հայտնի դեմքերն իրենց լավագույն հիշողություններով ու պատմություններով, առանձնակի ջերմությամբ խոսում էին երգչուհու անզուգական լինելու մասին: Իսկ դրանք պարբերաբար ընդմիջվում էին լավագույն երգիչ-երգչուհիների, երգի ու պարի պետական կոլեկտիվների կատարումներով:

 

Երեկոյի ավարտին բեմ դուրս եկավ նաեւ ժողովրդական արտիստի դուստրը` հանրահայտ ջազ երգչուհի ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ով ԱՄՆ-ից Հայաստան էր ժամանել 2 օրով` հատուկ հոբելյանական միջոցառման համար: Հայտնի ջազ երգչուհին երկու անակնկալ էր պատրաստել հանդիսատեսի համար: Նախ` հանդես եկավ ոչ թե ջազային իր որեւէ կատարումով, այլ` ժողովրդական պոպուրին կատարեց ջազային մատուցմամբ: Ի դեպ, հենց Օֆելյա Համբարձումյանը միշտ դեմ է եղել դստեր ջազային երգչուհի դառնալուն, բայց, կարծես թե, 90-ամյա անզուգական երգչուհին ժամանակի ընթացքում «հարմարվել է» այդ փաստին, քանի որ չէր կարողանում թաքցնել հուզմունքն ու հպարտությունը` դստեր կատարման ընթացքում: Ինչեւէ, երգի կատարումից հետո Տ. Հովհաննիսյանն ասաց. «Ես էլ մերվեցի այս երեկոյին` երգելով ավելի հիմնավոր արվեստ, ինչն ուզում եմ շարունակել` ներկայացնելով ձեզ մի արտակարգ անակնկալ, մի անակնկալ, որի համար ինքս եմ զարմացել: Պատմության մեջ առաջինն է լինելու, երեւի այսօրվան էր սպասում, պիտի կատարվեր: Համոզել եմ, որպեսզի միասին մի գեղեցիկ երգ կատարենք»-, ասաց երգչուհին ու դանդաղ քայլերն ուղղեց դեպի դահլիճ` հայացքով փնտրելով մայրիկին: Ու մինչ կմատուցեին անակնկալը, Տ. Հովհաննիսյանը հպարտորեն ասաց. «Այսպիսի երեւույթ ինչպիսին նա է, անկեղծ, նրա համար չեմ ասում, որ իմ մայրն է, պարզապես այսպիսի երաժիշտները, որոնք դարեդար կշարունակեն ուսուցանելով` մեր հայ ժողովրդի երաժշտությունը կայացնելու համար, բացառիկ է: Սա մի ձայն է, որ երբեք չի դադարի ջերմացնել մարդկանց սրտերը»:
Դահլիճը քար լռությամբ, շունչը պահած վայելում էր 90-ամյա անզուգական երգչուհու ու դստեր հրաշալի զուգերգը, որը պատմության մեջ կայացավ առաջին անգամ եւ ապացուցեց, որ լավ երգչուհու համար տարիքը երբեք չի խլում ձայնը: Դա փաստեց նաեւ Օ. Համբարձումյանը, երբ հանդիսատեսի անդադար ծափահարությունների, բրավոների ուղեկցությամբ բեմ բարձրացավ, որի ընթացքում նաեւ հանդիսատեսի շարքերից պարբերաբար լսվում էր. «Ա՛յ, իսկական աստղը նա է...»:
Բեմ հասնելուն պես, ժողովրդի սերը վայելած երգչուհին շունչը տեղը բերելով` ասաց. «Այնքան եմ հուզվել, որ չեմ կարողանում խոսել: Սիրելի ժողովուրդ, այս սերը ես մոտ 60-70 տարի եմ վայելում, շնորհակալ եմ բոլորին: Հուզված էի, թե չէ ավելի լավ կերգեի, ես դեռ ձայն ունեմ»,- ժպիտով ասաց հոբելյարն ու նույն տոնով շարունակեց. «Չկարծե՛ք, թե բեմ բարձրանալը հեշտ բան է, ոչ, հուզմունքի բուն է»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված