Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է Վատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականները Նեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում Թրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահը Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

«ՄԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ» ԾՐԱԳԻՐՆ ԱՐԱՐԱՏՈՒՄ

Արխիվ 12-16

«ՄԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ»  ԾՐԱԳԻՐՆ ԱՐԱՐԱՏՈՒՄ


Հունիսի 30-ին Արարատի ս. Հակոբ եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում դրամական աջակցություն ստացան Արարատի մարզի զինհաշմանդամները՝ ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի: Միջոցառմանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանը, Արարատի հիվանդանոցի տնօրեն Արայիկ Սարդարյանը, Արարատի մարզի հոգեւորականները, հաշմանդամները, նրանց ընտանիքների անդամները:

Սրբազան հոր նախագահությամբ հաշմանդամների համար եկեղեցում կատարվեց բժշկության կարգ:

Դիմելով ներկաներին՝ Սիոն Սրբազանն ասաց. «Ցանկանում եմ իմ եղբայրական սերն ու հարգանքն արտահայտել մեր սիրելի հոգեւոր եղբորը՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ով մեզ հրաշալի առիթ ընծայեց՝ մասնակցելու այս նվիրական ձեռնարկին: Սիրով փոխանցում ենք Նավասարդ Սրբազանի օրհնություններն ամենքիդ:

Փառք Տիրոջը, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմը՝ առաջնորդական փոխանորդի նախաձեռնությամբ եւ բարերարների աջակցությամբ արդեն երկրորդ տարին է՝ կազմակերպում է դրամահավաք, որն ուղղվում է զինվորական ծառայության ժամանակ զոհվածների ընտանիքներին եւ  հաշմանդամ դարձած զինծառայողների կարիքներին: Մենք այսօր այստեղ ենք այդ նույն առաքելությամբ: Մեր Տեր Հիսուս Քրիստոս իր երկրային կյանքի ընթացքում ավետարանական բարի լուրը քարոզելուց բացի, արձագանքեց մարդկանց կարիքներին՝ բժշկելով եւ բազմաթիվ հրաշքներ կատարելով:  Հայ Առաքելական Եկեղեցին իր պատմության ողջ ընթացքում հետեւում է Տիրոջ օրինակին: Մեր հոգեւոր առաքելության անբաժանելի եւ կարևոր ուղղություններից են սոցիալական ծրագրերը, կարիքավորներին օգնության ձեռք մեկնելն ու մխիթարելը: Թող այս առաքելությունը միշտ ծառայի մեր եկեղեցու զորացմանն ու Աստծո փառքին»:

Արարողության ավարտին Սրբազան հոր առաջնորդությամբ ծաղիկներ դրվեցին Արցախյան ազատամարտի զոհերի հուշաքար-խաչքարի մոտ: Ապա բակում ելույթ ունեցան եկեղեցու երգչախումբը եւ «Տարոնցիներ» երգի-պարի ազգագրական խումբը: Համերգն անցկացվեց «Փորձությունները կոփում  են՝ մեզ դարձնելով անպարտելի» խորագրի ներքո, որն  այս տարի ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմապերպված քայլերթի կարգախոսն էր:

Միջոցառումից հետո ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող  Շուշան Պետրոսյանը եւ համայնքների հոգևոր հովիվներն այցելեցին այն զինհաշմանդամներին, ովքեր սահմանափակ կարողություններ ունենալու պատճառով չէին կարողացել գալ եկեղեցի:

Դրամական աջակցություն ստացավ ընդհանուր թվով 45 զինհաշմանդամ:

Դրամաբաշխությունը կատարվում է ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության տրամադրած ցուցակներով:

Ծրագիրն այս տարի կամփոփվի հուլիսի 28-ին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված