Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է Վատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականները Նեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում Թրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահը Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

ԳՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ` ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ` ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՈՎ

Արխիվ 12-16

ԳՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ` ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ` ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՈՎ

 

Հայաստանում, ավելի կոնկրետ` Երեւանում հերթական` «Պայքար գների դեմ» խորագրով պոպուլիստական շարժումն է ծավալվում: Հերթական անգամ միտինգային աղմուկը խլացնում է ցանկացած օբյեկտիվ դիտարկում, անուշադրության մատնում ամենապարզ հարցերի պատասխանների բացակայությունը:

 

Ի՞նչ է լինելու էներգետիկ համակարգի հետ, ինչպե՞ս այն կարող է աշխատել վնասով եւ ե՞րբ կպայթի դրա հետեւանքով: Ի՞նչ է լինում դրանից հետո, շատերը իրենց մաշկի վրա են զգացել 1989-ին` միտինգային ճնշման ազդեցությամբ, հայկական ատոմակայանի փակվելուց որոշ ժամանակ հետո` էներգետիկ ճգնաժամ քնքույշ անվանմամբ տառապանքի տարիներին:
Այն, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը ոչ ոք հիացմունքով չէր ընդունելու, պարզ էր ի սկզբանե: Հասկանալի է, որ ոչ ոք չի ցանկանում ավելի շատ ծախսել` ընդ որում անկախ սոցիալական վիճակից: Սակայն շուկայական տնտեսությունը խորհրդային-պլանային տնտեսություն չէ եւ ենթակա է թե դրսի, թե ներսի գնային փոփոխություններին:
Շուկայական գների փոփոխության դեմ պայքարելը հողմաղացների դեմ պայքար է: Շուկայական տնտեսության դեմ շուրջ 70 տարի պայքարեց աշխարհի երկու գերտերություններից մեկը` ԽՍՀՄ-ը եւ, ի վերջո, պարտվեց: Պարտվեց հենց գների պատճառով: 1980-ականներին ԱՄՆ կողմից հրահրված, համաշխարհային շուկայում նավթի գների մինչեւ 20 դոլար 1 բարելի դիմաց իջեցման արդյունքում, Խորհրդային Միությունը պարզապես պայթեց: Մենք գուցե ավելի հզո՞ր ենք ԽՍՀՄ-ից եւ հաղթելու ենք գներին:
Միտինգավորները համոզված են, որ «հաղթելու են», հաղթելը կարեւոր է, սակայն ո՞ւմ եւ ինչպե՞ս: Սա իհարկե շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ: Մյուս կողմից էլ, չի կարող այնպես լինել, որ երկրում լինի խոսքի ազատություն, բայց չլինեն շուկայական տնտեսություն եւ ազատ ձեւավորվող գներ:
Ունենանք միտինգների ազատություն, որը չկար սովետական երկրում, բայց պահպանենք պետության կողմից գների զսպումը, որը կար սովետական երկրում: Չկա այդպիսի բան աշխարհի որեւէ երկրում եւ չի կարող լինել մեզ մոտ: Հիմա ավելի կոնկրետ:
Ո՞ւր է անհետանալու այն 24 մլրդ դրամ ճեղքվածքը, որ առաջացել է օբյեկտիվ, կրկնում ենք օբյեկտիվ պատճառներով: Ատոմակայանի նախատեսվածից երկար դադար, սակավաջրություն, որոնց հետեւանքով սկսել ենք ծախսել ավելի թանկ` ՋԷԿ-երի արտադրած էլեկտրական էներգիան եւ փոխարժեքի տատանում, որի պատճառով թե էներգիա արտադրողները, թե բաշխող ընկերությունը վնասներ կրեցին: Այս երեք գործոնների արդյունքում առաջացած ճեղքվածքը փակելու տրամաբանական տարբերակը սակագնային փոփոխությունն է:
Գուցե պետությունը այլ աղբյուրից կամ ինչ-որ բարերար այս անգամ դա անի, բայց ամեն անգամ այդպես չի կարող լինել: Միտինգային «հերոսների», այդ թվում շոու բիզնեսի ներկայացուցիչներին սա չի հետաքրքրում, նրանք սեփական վարկանիշն «են կռում»` խոսելով ՀԷՑ-ի ճոխությունների մասին:
Թեեւ բավականաչափ փաստարկներ բերվեցին, որ սակագնում դրանք ներառված չեն: Սակայն ինչպե՞ս կարելի է ձեռքից բաց թողնել անսպառ թեման` «չենք ցանկանում վճարել ուրիշի ճոխությունների համար», չբերելով դրա որեւէ ապացույց: Հատկապես, որ մարդիկ ավելի շուտ հավատում են անապացույց հայտարարություններին, քան թե փաստարկներին եւ կոնկրետ թվերին: Դատարկ հայտարարություններ անողները մոռացել են, թե ի՞նչ է տեղի ունեցել Երեւանի հանրային տրանսպորտի հետ` գների դեմ պայքարից հետո:
Անշահութաբերության պատճառով փակվել են մոտ 30 երթուղիներ, 25 նոր երթուղիների մրցույթներ տեղի չեն ունենում, եղած միկրոավտոբուսները մաշվում են եւ չեն փոխարինվում նորերով, նոր ավտոբուսներ ընդհանրապես չեն ներկրվում, քանի որ ներկայիս սակագնով չեն կարող դրանց համար վերցրած վարկեր եւ տոկոսադրույքներ մարել, իսկ մենք ավելի ու ավելի երկար ենք սպասում կանգառներում եւ ավելի գերբեռնված ու ստորացված երթեւեկում, քանի որ ավելի հաճախ եւ թերբեռնված երթեւեկելու դեպքում գործող երթուղիները կաշխատեն առանց շահույթի եւ նույնպես կփակվեն:
Այս ամենին ականատես են լինում ոչ թե սեփական մեքենաներով «թանկացման դեմ պայքարողները», այլ միայն տրանսպորտով երթեւեկողները` ոչ մի կերպ չհասկանալով, թե ինչո՞ւ է այդպես լինում: Էներգետիկ համակարգի դեպքում սխալ որոշումների հետեւանքները շատ ավելի ցավոտ են լինելու արդեն բոլորի համար:
Թվում է, թե անցյալում մնացած էներգետիկ ճգնաժամը կհայտնվի շատ ավելի դաժան դեմքով` 20 տարի առաջվա համեմատ այլ պահանջներով եւ բարեկեցիկ կենսամակարդակով ապրող ներկայիս հասարակության համար: Հովհարային անջատումները ոչ միայն անհարմարություններ, իսկ ձմռանը նաեւ տառապանքներ կստեղծեն բնակչության համար, այլեւ բիզնեսի համար անբարենպաստ վիճակ կառաջացնեն, հետ գցելով տնտեսությունը հայտնի չէ, թե քանի տարով, էլ ավելի վատթարացնելով նույն սոցիալական վիճակը: Այնպես չէ, որ 90-ականներին եթե բողոքեինք, ինչ-որ հրաշք կլիներ եւ հոսանք կունենայինք: Մինչդեռ, դեգրադացված ուղեղներում կարծրատիպ է ստեղծվել, որ ամեն հարց լուծվում է բողոքելով:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված