Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

«ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ՝ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ»

Արխիվ 12-16

«ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ՝ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ»

Օրերս հայտնի դարձավ, որ հունվարին Գյումրիում կատարված դաժան հանցագործության դատավարությունն ու մարդասպան Պերմյակովը հանձնվելու են հայաստանյան արդարադատությանը: Այս պահանջը թեեւ ժամանակին մեծ ռեզոնանս էր ստացել, սակայն առնվազն «տարօրինակ» է, որ ամիսներ առաջ այդ մասին ամեն անկյունից գոռացողներից շատերը ոչ միայն ոգեւորված չեն, այլ նույնիսկ կարծես այդ փաստը չեն էլ նկատել: Թե ինչու, կարելի է կռահել: Սակայն շատ ավելի կարեւոր է ոչ թե ռեակցիան, այլ թե այս փաստից ինչ ակնկալիքներ ունեն տուժողները: Ավետիսյանների ընտանիքի փաստաբան ԵՐԵՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ այս մասին մեզ հետ զրույցում նկատեց.

 

-Ըստ նախագահի հայտարարության՝ հայկակական կողմը քննելու է միայն յոթ հոգու սպանության գործը: Հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը դեռեւս քննում է դասալքության մեղադրանքը, բայց ամեն դեպքում սպանության դրվագով նախաքննությունը եւ դատաքննությունը  իրականացվելու է Հայաստանում:
Զարմանալի է, թե ինչու են ոմանք կարծում, որ  ինչ-որ բան կա, որ ռուսական կողմը գործն ամբողջությամբ փոխանցել է հայկական կողմին: Մենք մի բան գիտենք, որ հենց առաջին օրվանից մեր բոլորի պահանջը եղել է այն, որ սպանության դրվագով ՌԴ-ն իրավունք չունի քննություն իրականացնել, եւ վարույթը պետք է փոխանցվի հայկական կողմին: Այդ իսկ նկատառումներից ելնելով՝ տուժող կողմը չէր ներգրավվում ռուսական կողմից իրականացվող քննությանը: Իմ կարծիքով՝ այս փուլում բավարարվեց ինչպես տուժողների ներկայացուցիչների, այնպես էլ բոլոր գյումրեցիների պահանջը, իսկ թե նախկինում ինչու չէր բավարարվում` չեմ կարող ասել: Կարող եմ ասել, որ չնայած հայկական կողմից իրականացվող նախաքննությունը մոտենում էր ավարտին, բայց հիմա, երբ ռուսական կողմի վարույթը եւս հիմա հայկական կողմը պետք է ուսումնասիրի, համադրի հայկական կողմի վարույթի հետ, որի համար հնարավոր է որոշակի ժամանակ պահանջվի: Ամեն դեպքում՝ մեր կողմից իրականացվող քննության հիմնական անելիքը արված է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ