Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է Վատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականները Նեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում Թրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահը Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՍՊԱՍԻ ՀԱՐՄԱՐ ԱՌԻԹԻ ՈՒ ԿՀԱՅՏՆՎԻ ԲԱՐԻԿԱԴՆԵՐԻ ԹԱՏԵՐԱԲԵՄՈ՞ՒՄ

Արխիվ 12-16

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՍՊԱՍԻ ՀԱՐՄԱՐ ԱՌԻԹԻ ՈՒ ԿՀԱՅՏՆՎԻ ԲԱՐԻԿԱԴՆԵՐԻ ԹԱՏԵՐԱԲԵՄՈ՞ՒՄ

 

Երեկ, մեղմ ասած, տարօրինակ իրավիճակ էր ստեղծվել Բաղրամյան պողոտայում: 8-9 օր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող երիտասարդ ցուցարարներին փոխարինել էին տարեցները, այն էլ` բավական սակավաթիվ: Իսկ նրանց շարքերում կարելի էր տեսնել ՀԱԿ-ի ու Հիմնադիր խորհրդարանի երիտթեւերին, որոնք այս օրերին բոլորովին էլ աչքի չէին ընկնում: Ավելին` բարձրախոսը հայտնվել էր այնպիսի դեմքերի ձեռքում, ովքեր ո՛չ ՀԵՑ-ից էին տեղյակ, ո՛չ էլ իրենց պահանջն էին կարողանում ձեւակերպել: Եվ այս մարդկանց թվում, որքան էլ անհավատալի էր, հանդիպեցինք «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ:


–Պարոն Մարտիրոսյան, մի՞թե քաղաքական գործիչների կազմած կենդանի պատից Դուք եք այստեղ մնացել:
– Կենդանի պատ ավելի ուշ է լինում: Ցանկացած պարագայում իհարկե ողջունելի է, որ այսօր քաղաքական ուժերը արդեն հետեւում են «Ժառանգության» պատգամավորների «զինանոցին» եւ 2008 թվականի օրինակը վերցնելով` եկան կենդանի պատ կազմեցին: Թեպետ կարծում եմ, եթե ոստիկանությունը ցանկանա ինչ-որ գործողություն իրականացնել, այդ կենդանի պատը շատ արագ կարող է մի կողմ տանել: Այնպես որ, դա ամենամեծ խնդիրը չի լինի ոստիկանության համար:
– Ե՛վ այստեղ, ե՛ւ Ազատության հրապարակում հանրային քննարկում կազմակերպելու կոչեր են անում: Ինչպե՞ս կգնահատեք, որ 8-9 օր շարունակվող ցույցի կազմակերպիչներն այսօր կարծես պառակտվեցին:
– «Պառակտել» բառը չեմ օգտագործի, որովհետեւ պառակտվելու պարագայում մենք պետք է ունենանք քաղաքացիական տարբեր խմբեր, բայց ունենք մեկ քաղաքացիական խումբ, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում: Ընդամենը մի քանի հոգի գնացին Ազատության հրապարակ, որոնք էլ, կարծում եմ, շատ արագ հետ կգան: Հետեւաբար, «պառակտում» բառն ինձ համար բացարձակ ընդունելի չէ: Իսկ ինչ վերաբերում է կազմակերպիչների տարբեր տեսակետներ ունենալուն, որքան էլ ասենք, թե սա քաղաքական չէ, քաղաքացիական է, բայց իրականության մեջ այդ տեսակետների տարբերությունը եւ դրան հետեւելը, կարծես թե, որոշակիորեն քաղաքական գործընթաց է դառնում: Ուղղակի, ցավալի է, որ եթե դու շարժում ես սկսում, եւ դու հռչակում ես, որ քաղաքացիների ասածով պետք է լինի, բայց դու չես հետեւում քաղաքացիներին, որոնք մնացին այստեղ: Ազատության հրապարակ գնացողները պետք է մնային այստեղ: Ու ընդհանրապես, ինձ համար 7 դրամի լոզունգը ճիշտ չէ, դա ընդամենը հետեւանք է եւ ոչ թե պատճառ: Ես հետեւանքի դեմ երբեք չեմ պայքարում, այլ պայքարում եմ պատճառի դեմ: Եվ քանի որ կազմակերպիչների կողմից եղել է կոչ` ընդդեմ 7 դրամի, եւ մեր քաղաքացիները թեեւ մտքում ունենալով բոլորովին այլ գործընթաց, բայց եկել են մասնակցում են հենց այդ կոչին:
– Ցույցի ողջ ընթացքում Դուք եւ Ձեր կուսակցության ներկայացուցիչներն այստեղ եք եղել: Չե՞ք կարծում, որ կիրակի օրն այստեղ շատ բան փոխվեց, ու բարձրախոսների առջեւ հայտնվեցին այս պայքարի հետ որեւէ աղերս չունեցող անձինք:
– Կապ չունի, իրենք եւս այստեղ կային, ուղղակի, կազմակերպիչ չէին: Հենց այս շարժման առավելություններից մեկը, կարծում եմ, դա է, որ եթե իշխանությունները փորձեն մեկուսացնել ինչ-որ մի հատվածի, ապա որեւէ մեկը կարող է բարձրանալ հարթակ եւ դառնալ կազմակերպիչ: Եվ այդ կազմակերպիչը կընդունվի այնքան ժամանակ, քանի դեռ իր կոչերը բավարարում են քաղաքացիների պահանջներին: Սա իսկապես որոշակիորեն եզակի երեւույթ էր:
– Բաղրամյան փողոցում կմնաք որպես ՀՀ քաղաքացի՞, թե՞ որեւէ կուսակցական դիրքորոշում ունեք Դուք եւ Ձեր թիմակիցները` հարմար առիթի դեպքում բարձրանալու հարթակ ու կազմակերպչի դերը ստանձնելու:
– Ամեն ինչ կախված է իրավիճակից: Քանի դեռ մեր քաղաքացիները իրենք կարողանում են ինքնակազմակերպվել, մենք միայն դա ողջունելու ենք եւ աջակցելու ենք դրան:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված