Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՏՎԱԾ 33-ԱՄՅԱ ''ՔԻԹ'' ՀԱՅԿՈՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է ԹՎԱՑԵԼ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ԱՉՔԻՆ

Արխիվ 12-16

ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՏՎԱԾ 33-ԱՄՅԱ ''ՔԻԹ''

ՀԱՅԿՈՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է ԹՎԱՑԵԼ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ԱՉՔԻՆ

 

 

Երեկ վաղ առավոտյան Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում 33- ամյա Հայկ Վարդանյանի կողմից  կնոջը` 27-ամյա Միլենա Ասատրյանին, ծննդկանին ծանր հրազենային վնասվածք տալու պատճառով այս պահին ՀՀ գլխավոր գինեկոլոգի խոսքով նորածնի եւ կնոջ վիճակը գնահատվում է կայուն ծանր: Զրուցելով հարեւանների հետ տեղեկացանք, որ ընատնիքը շուրջ վեց ամիս է, ինչ ապրում է Դավթաշեն 1-ին թաղամասում վարձով: Ամուսինը ինչ վերադարձել էր խոպանից,  տարօրինակ է թվացել հարեւանների աչքին, եղել են անհաշտ, վիճաբանություններ են նկատել ընտանիքում. <Նրան քիթ Հայկո էին ասում, դե երբեմն նկատում ու լսում էինք վիճաբանություն ընտանիքում, բայց դե որ ընտանիքում չի լինում նման բան: Բայց ազնվության համար էլ պետք է ասենք, որ իրար սիրող զույգեր էին, չնայած, որ սա Հայկոյի երկրորդ ամուսնությունն էր, առաջին ամուսնությունից աղջիկ ուներ, երկրորդ կինն էլ շատ լավ աղջիկ է>,- մեզ հետ զրույցում ասում էին հարեւանները եւ զարմանք ապրում, որ նման բան է տեղի ունեցել:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ