Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՀՈՍԱՆՔԸ ԹԱՆԿԱՑԱՎ ՆԱԵՎ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻ, ԻՆՉՈ՞Ւ ԸՆԴԶՎՈՒՄ ՉԵՂԱՎ

Արխիվ 12-16

ՀՈՍԱՆՔԸ ԹԱՆԿԱՑԱՎ ՆԱԵՎ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻ, ԻՆՉՈ՞Ւ

ԸՆԴԶՎՈՒՄ  ՉԵՂԱՎ

 

 

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հոսանքի թանկացման դեմ պայքարի շնորհիվ իր  շուրջը համախմբեց  հանրության մի ստվար հատվածի: Բնականաբար, այս ամենը չէր կարող չառաջացնե ընդդիմադիր քաղաքական ուժերի զարմանքն ու ինչու չէ նաեւ նախանձը: Ինչպես հաջողվեց նախաձեռնությանը այդքան շատ  մարդ իր շուրջը մոբիլիազնել: Այս եւ մի քանի այլ հարց ուղղեցինք շարժման անդամ Մաքսիմ Սարգսյանին:


- Մաքսիմ,  ինչպե՞ս հաջողվեց շարժմանն իր շուրջ այդքան մարդ համախմբել, երբ ընդդիմադիր ուժերը  հազիվ են կարողանում  մի քանի տասնյակ քաղաքացի հավաքել:


- Մենք բաց ենք եղել ժողովրդի հետ ու բաց: Մեր բոլոր քայլերը տեսել է ժողովուրդը: Ամեն ինչը եղել է հանրային քննարկումների տեսքով ու ժողովրդի կարծիքը հաշվի առնելով:


- Նախորդ տարի  եւս հոսանքը թանկացավ չորս դրամով, բայց այսքան մեծ ընդվզում չեղավ: Ըստ Ձեզ` ինչո՞ւ:


- Պարզապես  մարդիկ չէին գիտակցում` հոսանքի թանկացումն ինչ ազդեցություն է ունենալու իրենց վրա: Փողոց դուրս եկողների քանակը նաեւ նախորդ տարվա թանկացման հետեւանքով էր:


- Շարժման անդամները հաճախ են ասում` լիդեր չկա, բայց, այնուամենայնիվ, ում խոսքն է  Ձեզ  համար ազդեցիկ, ում եք ավելի շատ լսում:


- Բոլորի խոսքն էլ ազդեցիկ է, բոլորի խոսքն էլ հատ-հատ կարեւոր է:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ