ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՍՏԱՑԱԾ 27-ԱՄՅԱ ԾՆՆԴԿԱՆԻ, ԵՎ ՆՈՐԱԾՆԻ ՎԻՃԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄՆԱԼ ԿԱՅՈՒՆ-ԾԱՆՐ
Արխիվ 12-16ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՍՏԱՑԱԾ 27-ԱՄՅԱ ԾՆՆԴԿԱՆԻ, ԵՎ ՆՈՐԱԾՆԻ ՎԻՃԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄՆԱԼ ԿԱՅՈՒՆ-ԾԱՆՐ
Նախօրեին` վաղ առավոտյան Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում ամուսնու կողմից ծանր հրազենային վնասվածք ստացած 27-ամյա ծննդկանի մոտ «առկա է դրական դինամիկա, սակայն վիճակը շարունակվում է գնահատվել ծանր-կայուն, գիտակցությունը պահպանվում է, պատասխանում է իրեն տրվող հարցերին, սակայն ելնելով իր առողջական վիճակից գտնվում է դեղերի ազդեցության տակ»,- iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով ամուսնու կողմից ծանր վնասվածքներ ստացած ծննդկանի առողջական վիճակին ասաց, Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը:
ՀՀ գլխավոր գինեկոլոգի խոսքով նորածնի վիճակը եւս գնահատվում է կայուն ծանր.
- Երեխայի վիճակը եւս կայուն-ծանր է, որովհետեւ նա ծնվել է անհաս` ներարգանդային թոքաբորբով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk