Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ) Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին Կիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ) Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա Ալավերդյան Մտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասին Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով Ժամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերել ՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել Հայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով Կազարնովսկայա

«ՍԱ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԷՐ, ԲԱՅՑ ԿԵՍ ՔԱՅԼ ԱՌԱՋ ԷՐ»

Արխիվ 12-16

«ՍԱ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԷՐ, ԲԱՅՑ ԿԵՍ ՔԱՅԼ ԱՌԱՋ ԷՐ»

 

էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ 8-9 օր շարունակվող պայքարը Բաղրամյան փողոցում վերածվեց դիմակահանդեսի: Կիրակի օրը բարիկադների վրա հայտնվեցին ողջ ցույցի ընթացքում չտեսնված ու չլսված նախախորհրդարանական դեմքերը, բաժանեցին կազմակերպիչներին երկու մասի ու ցուցարարներին կանգնեցրին երկընտրանքի առաջ: Մնալ Բաղրամյան փողոցում, թե՞ գնալ Ազատության հրապարակ, սա էր մերօրյա համլետների խնդիրը: Ինչեւէ, ակնհայտ է, որ Բաղրամյան փողոցում փոխվել են ոչ միայն կազմակերպիչները, այլ տրամադրություններն ու անտիսանիտարական մթնոլորտը: Իսկ Ազատության հրապարակում, որտեղ մասնավորապես «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն են հավաքվում, մոտեցումները կարծես թե նույնն են մնացել: Եվ նրանց շուրջ հավաքվածներն էլ, համենայնդեպս, շատ ավելի բարեկիրթ ու ադեկվատ զանգվածն էր: Տեղի ունեցած բաժանումների եւ պայքարի հետագա մարտավարության մասին «Իրավունքը» զրուցեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ եւ Բաղրամյան փողոցում մինչեւ երեկ շարունակվող ցույցի հիմնական կազմակերպիչներից ՄԱՔՍԻՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:


«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԳՐՊԱՆԻՑ ԱՎԵԼ ԳՈՒՄԱՐ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱԼՈՒ»


–Մաքսիմ, հաղթանակ համարո՞ւմ եք այն, որ ՀՀ նախագահի կողմից հայտարարվեց, թե մինչեւ աուդիտի անցկացումը, եզրակացության կազմումը` կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:
– Ո՛չ, սա հաղթանակ չէր, այլ կես քայլ առաջ էր: Հաղթանակ միայն մի մասով կարելի է համարել, որ այս պահին ՀՀ քաղաքացու գրպանից ավել գումար դուրս չի գալու, բայց վերցնելու են պահուստից: Այսինքն` այն գումարից, որը ՀՀ քաղաքացին կրում է` իր կարիքները հոգալու համար: Հետեւաբար, դեռ կշարունակենք այս ձեւով, որովհետեւ հանրային մեծ ճնշման արդյունքում կարելի է կես քայլը սարքել մեկ, երկու, երեք:
– Հանրային ճնշումը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ չավարտվե՞ց` «Ոչ թալանին» նախաձեռնության Բաղրամյան փողոցից հեռանալով:
– Հանրային ճնշում այս պահին իրականացնում են մեր ընկերները Բաղրամյան փողոցում, եւ այստեղ էլ է հնարավոր դա:
– Դուք իրենց ընկերներ եք համարում, իսկ նրանք ընդամենը մեկ օր առաջ, երբ «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշեց տեղափոխվել Ազատության հրապարակ, դավաճաններ էին համարում Ձեզ:
– Դա իրենց խնդիրն է, այնտեղ մեր ընկերներն են...
– Բայց Բաղրամյան փողոցում բարիկադների վրա այսօր հայտնվել են տարօրինակ դեմքեր, որոնց 8-9 օրերի ընթացքում չենք տեսել ցույցերի ժամանակ: Նրանք նույնպե՞ս Ձեր ընկերներն են:
– Քանի որ խիստ զբաղված լինելով` չեմ տեսել, թե ովքեր են հիմա այնտեղ, ուստի չեմ կարող պատասխանել: Միգուցե եղել են նրանք այնտեղ այդ օրերին, բայց զբաղված են եղել գործերով, ու դուք չեք տեսել իրենց:

ԴԱՎԱՃԱՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ԸՆԿԵՐՆԵՐ


–Ինչպես տեսնում ենք, «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հանրային քննարկում է կազմակերպել Ազատության հրապարակում, նույնպիսի հայտարարություններ հնչում են Բաղրամյան փողոցում հայտնված կազմակերպիչների կողմից: Փորձե՞լ եք նրանց հետ ընդհանուր հայտարարի գալ:
– Շատ լավ է, որ կարողանում են ինքնակազմակերպվել, թող լինի: Այս պահին, փաստորեն, ստացվում է այստեղ-այնտեղ քննարկումներ են: Չնայած, ես չեմ առանձնացնում, որովհետեւ պայքարը ընդհանուր մի խնդրի հետ է կապված, ու կապ չունի, թե ով որտեղ է: Եթե այն օրը մենք այնտեղ կանգնած էինք Ազատության հրապարակում, ու մարդիկ մեքենայով շրջում էին ու այնտեղ չէին, ուրեմն իրե՞նք էլ էին դավաճան, բնականաբար` ոչ:
– Այսինքն` հնարավո՞ր է միացում Բաղրամյան պողոտայի մասնակիցների հետ:
– Իհարկե, ոչինչ բացառել չի կարելի: Ինչպես արդեն ասացի, այնտեղ մեր ընկերներն են` անկախ  մեր հանդեպ իրենց դիրքորոշումից:
– Իսկ ի՞նչ կասեք Բաղրամյան փողոցում մնացած ցուցարարների մասին, որոնք Ձեր կազմակերպած ցույցին են եկել ի սկզբանե, սակայն այսօր առանց Ձեզ մնացել են այդտեղ:
– Այդ մարդիկ ավելի նպատակահարմար են գտնում փողոցային պայքարը շարունակելը նման ֆորմատով ու այնտեղ: Կարծում եմ, որ որեւէ մեկն իրավունք չունի մեղադրել նրանց, թե ինչու են մնացել այնտեղ:
– Ի դեպ, մամուլում շրջանառվում էր, որ «Հայազն» կուսակցության տղաներն այլեւս «Ո՛չ թալանին» նախաձեռնության հետ չեն: Ի՞նչ սեւ կատու է անցել Ձեր միջեւ:
– «Ոչ թալանինն» առանձին կառույց է, «Հայազնը»` առանձին: Ոչ մեկի միջեւ սեւ կատու չի անցել: Չգտեմ ինչի մասին եք խոսում, դա իրենց որոշումն է:

«ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ՄԻԳՈՒՑԵ Ե՛Վ ԱՅՍՏԵՂ ԵՆ, Ե՛Վ ԱՅՆՏԵՂ»


–Չե՞ք կարծում, որ Բաղրամյան փողոցում մնացած ցուցարարների կողմից սկսել է սոցիալական պահանջը քաղաքական երանգ ստանալ:
– Կարծում եմ` այնտեղից էլ կա ուղիղ եթեր, այնտեղ էլ կան մարդիկ, ու իրենք պետք է ասեն: Ամեն դեպքում, ըստ իս, այնտեղ որեւէ բան չի փոխվել: Պահանջները նույն են, ու քաղաքական ինչ-որ բան չեմ նկատում:
– Որքանո՞վ է արդյունավետ այս պահին Բաղրամյան-Ազատության հրապարակ երկու ճակատ կազմած պայքարը շարունակելը:
– Իմ կարծիքով` ավելի ճիշտ է 12-15 եւ ավելի շատ ճակատներով պայքարը, որովհետեւ նույն խնդրի շուրջ ինչքան շատ պայքարի օջախներ լինեն, այնքան շատ ավելի հանրային իրազեկվածությունը մեծ կլինի, այնքան ավելի շատ մարդիկ կներգրավվեն: Ինչպես ականատես եղանք օրեր առաջ, երբ նստացույցը ընթանում էր, ու որոշ մարդիկ Ֆրանսիայի հրապարակը փակեցին, հետո եղավ նաեւ մեքենաներով ինչ-որ ազդանշաններ տալ, պտտվել: Այսինքն` ինչքան շատ աղբյուրներ լինեն պայքարի, այնքան լավ:
– Ամեն դեպքում, 8-9 օր Բաղրամյան պողոտայում կազմակերպված բողոքի ցույցի ղեկը «Ոչ թալանին» նախաձեռնության ձեռքում էր, մի՞թե ձեր բացթողումը չեք համարում այն, որ կիրակի օրը այնտեղ իրենց կազմակերպիչներ ու նախաձեռնողներ հայտարարեցին բոլորովին այլ դեմքեր:
– Ո՛չ, բացթողում չէր, որովհետեւ երբ հարցը դրվեց քննարկման, մարդկանց մի մասը ընտրեց Ազատության հրապարակ գալը: Եվ կարծում եմ` բացթողում ասելը սխալ է: Շատ մարդիկ գուցե ընտրեին այնտեղից տուն գնալը, ի՞նչ է, մեղավո՞ր էին կամ սխա՞լ էին, չկա նման բան: Այնպես որ, ո՛չ Ազատության հրապարակ եկողներին, ո՛չ էլ այնտեղ մնացողներին որեւէ մեկն իրավունք չունի մեղադրելու: Ամեն մարդ իր պայքարի ուղին ինքն է ընտրում: Այստեղ կան մարդիկ, որոնք միգուցե ե՛ւ այնտեղ են, ե՛ւ այստեղ:
– Այսօր բոլորն իրենց ցույցի նախաձեռնողներ ու կազմակերպիչներ են հռչակում, ինչպե՞ս կմեկնաբանեք այս երեւույթը:
– Հանրությունն այս շարժման ողջ ընթացքին լավ ծանոթ է, քանի որ մամուլը բավականին իրազեկել է, եւ մեր քաղաքացիները գիտեն ով ինչ է արել:
– Ո՞րն է լինելու «Ո՛չ թալանին» նախաձեռնության հետագա քայլերը, հիմա էլ 24-ժամյա ռեժիմով կմնաք Ազատության հրապարակո՞ւմ:
– Հանրային քննարկումից հետո այդ ամենն ավելի կհստակեցվի եւ կասվի:
– Խոսակցություններ կան, որ 3-6 ամիս է տեւելու աուդիտի անցկացումը, ինչպե՞ս եք պատկերացնում հետագա քայլերը:
– Բնականաբար, հենց սկզբից էլ հնարավոր է հասկանալ այդ ամեն ինչի տրամադրվածությունը, ուղղվածությունը, այսինքն` դա տանում է խնդրի իրական բացահայտմա՞ն, լուծմա՞ն, թե դեպի փակուղի` հաստատելու այս թիվը: Այս առումով, երբ կսկսվի գործընթացը, ըստ դրա էլ կհասկանանք, թե արդյոք  նորից դուրս ենք գալու փողոց:
– Եթե իշխանությունը վերջնականապես չբավարարի այս պահանջը, հնարավո՞ր է, որ նաեւ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը քաղաքական պահանջ առաջ քաշի:
– Ոչինչ բացառել հնարավոր չէ...

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրաՌուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՎլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-իՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀունգարիայի խորհրդարանը զրկել է վարչապետին անձեռնմխելիությունից. նա մեղադրվում է հեռախոս գողանալու մեջ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված