ՃԱՊՈՆԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐՈՇ ԽԱՉՔԱՐԵՐ ՎԵՐԱԾԵԼ Է ՁԵՌԱԳՈՐԾ ԴՐՈՇՄԱՏԻՊԵՐԻ
Արխիվ 12-16ՃԱՊՈՆԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐՈՇ ԽԱՉՔԱՐԵՐ ՎԵՐԱԾԵԼ Է ՁԵՌԱԳՈՐԾ ԴՐՈՇՄԱՏԻՊԵՐԻ
Հուլիսի 3-24-ը ՀՀ մշակույթի նախարարության Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի ճապոնացի արվեստագետ ԿՈւՆԻՏՈ ՆԱԳԱՈԿԱՅԻ «Հայոց խաչքար» խորագրով ցուցահանդեսը: Հայ արվեստասեր հանրությանը կներկայացվի Նորատուսի եւ Նորվանքի խաչքարերի ձեռագործ դրոշմատիպերը`տակու-հոն եղանակով:
«Հայոց խաչքարը» հնագմյա նախագիծ է, որով ճապոնացի պրոֆեսորը ներկայացնում է իր ծրագիրը: 2012 թվականից ի վեր նա ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանային բաժնի հետ սկսել է պատճենահանել իր կողմից ընտրված որոշ խաչքարեր` տակու-հոն դրոշմատպման եղանակով: Նա կիրառում է ավանդական չինական տակու-հոն տեխնիկան` ձեռագործ դրաշմատիպեր ստեղծելու համար: Այսօր այդ տեխնիկային հիմնականում տիրապետում են ճապոնացիները: Յուրաքանչյուր ձեռագործ դրոշմապիտակ համարվում բնօրինակ եւ կրում է արվեստագետի ստորագրությունը:
«Ես հիանում եմ հայերի, մշակութային, հոգեւոր ավանդույթներով: Ուզում եմ կենդանացնել եւ փաստագրել հին խաչքարերի առաքելությունը, իբրեւ քարե դրոշմատիպեր վերադարձնել նրանց ժամանակակից աշխարհին`իրենց ձեւերի ամբողջ հարստությամբ եւ փորագրությունների ողջ նրբությամբ: Երեւանում կայանալիք ցուցահանդեսում այս մտադրությունն ունեմ»,-նշեց Կ. Նագաոկան:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
