Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով Ժամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերել ՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել Հայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով Կազարնովսկայա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Դուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին Տոնոյան Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Արխիվ 12-16

Եվ այսպես, քաղաքացիական հայտնի ակտիվիստ ԵՂԻԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ այլեւս «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ չէ: Հեռացրել են այն բանից հետո, երբ ցույցերի ընթացքում նա դեմ է հանդես եկել իրավիճակը սրելուն եւ բախումների գնալուն: Բայց քանի որ չէին կարող նշել, որ հեռացնում են գաղափարական պատճառով` պարկեշտ եւ պատասխանատու հայ մարդ լինելու համար, մոգոնեցին մի ձեւակերպում, որը հիշեցնում է ԽՍՀՄ տարիների կոմունիստական ժողովների թունդ որոշումները` այսպես կոչված «անբարո նկրտումների» համար իգական սեռի երիտասարդ ներկայացուցիչների նկատմամբ, այն էլ` քարտուղարության անդամի դիրքն ու լիազորություններոն օգտագործելով: Եթե սովորական լեզվով դա ասենք, կստացվի, որ ժողովրդի խոսքով ասած, հեռացրել են` աղջիկներին ձեռ գցելու կամ սիրահետելու համար: Այդ ամենը ոչ միայն զարմանալի է, այլեւ ծիծաղելի` «Հիմնադիր խորհրդարանը» խորհրդային ժամանակների մեթոդների մասին արտահայտվում է բացառապես վատ, սակայն զարմանալիորեն ընդօրինակում է դրանց ամենահոռի հատվածը: Դե ինչ ասես, հաշվի առնելով «Հիմնադիր խորհրդարանի» ներկայիս պահվածքը, մնում է արձանագրել, որ այդտեղից հեռացվելը ինքնաբերաբար նշանակում է, որ կարգին մարդ ես: Համ էլ, մի հռետորական հարցադրում` օրինակ, այդ հիմնարկությունից կարո՞ղ են որեւէ մեկին հեռացնել արական սեռի երիտասարդ ներկայացուցչի նկատմամբ ոտնձգությունների համար, թե ամերիկյան թրենդին համապատասխան դա նորմալ կհամարեն:

 


Իսկ մեր հայրենակիցներից շատերի երազած ԱՄԵՐԻԿԱՆ ապշեցուցիչ որոշում է ընդունել: Այդ գերտերության Գերագույն դատարանը որոշել է, որ այսուհետ ԱՄՆ ողջ տարածքում միասեռական ամուսնություններն օրինական են: Ավելին, դա արվել է այն պայմաններում, երբ մի շարք նահանգների օրենսդրությամբ համասեռամոլ լինելը քրեորեն պատժելի է, եւ ի հավելումն դրա` որոշել են ամբողջ աշխարհով մեկ տարածել եւ պարտադրել միասեռական ամուսնությունների օրինականացումը: Լավ, գլուխը քարը, թե ԱՄՆ-ն ինքն իրեն զարմանալիորեն վերածում է հսկայական սոդոմ-գոմորի, մեզ այդտեղ հետաքրքրում է շատ ավելի կոնկրետ հարց: Եթե ԱՄՆ տարածքում գտնվող հայկական որեւէ եկեղեցի վաղը մտնեն 2 համասեռամոլ` «պսակվելու» նպատակով, հոգեւորականների կամքը եւ հաստատակամությունը կհերիքի՞ ուղարկել դրանց գրողի ծոցը, չնայած հաստատ այդպիսի բանի համար հալածանքներ էլ կլինեն:
Ի դեպ, ամերիկյան իշխանությունների այդ գարշելի որոշմանը շտապեց արձագանքել «ՖԵՅՍԲՈՒՔԸ»` իր անգլալեզու տարբերակում ավելացնելով հատուկ կոճակ, որով օգտատերն իր լուսանկարը կարող է ներկել ծիածանագույն: Ավելի վաղ այդ նույն տարբերակում տրվել էր «գենդերային ինքնության» առավել քան 50 տեսակից ընտրելու հնարավորություն: Հիմա էլ «Ֆեյսբուքի» սեփականատեր եւ հիմնադիր Ցուկերբերգը առաջինն է շտապել իր լուսանկարին այդ գարշելի երանգավորումը տալ: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է առայժմ գոհ մնալ, որ այդ գույնզգույն խաղերով դեռեւս չեն մխտռել «Ֆեյսբուքի» հայերեն եւ ռուսերեն տարբերակները, եւ առայժմ հնարավոր է մուտք գործել այդ սոցիալական ցանց` առանց զզվանքից փսխելու:
Սակայն վերադառնանք մեր երկիր: Բավարար եղավ, որպեսզի «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշի հեռանալ Բաղրամյան պողոտայից, որպեսզի ընդամենը ժամեր անց այդտեղ հայտնվեն անհասկանալի կերպարանքներ, այդ թվում եւ` գործվածքից ինքնաշեն ԴԻՄԱԿՆԵՐՈՎ: Ինչեւէ, հուսանք, որ դրանք փորձանքի չեն հասցնի, իսկ առայժմ բավարարվենք հիշատակելով, թե այդ դիմակավորները ինչ զարմանալի անուն են ստացել «Ֆեյսբուքի» հայկական հատվածում` նրանց միանգամից կնքեցին «դաշտանի տրյապկա կապողներ»:
Բնականաբար, ԱԴՐԲԵՋԱՆ կոչվող քվազիպետական թյուրիմացությունը մեր մշտական զարմանքի եւ ուրախության աղբյուրներից մեկն է: Դե, վաղուց գաղտնիք չէ, որ ռազմական սադրանքների ժամանակ զոհված իրենց ասկյարների լեշերը կարող են շաբաթներով եւ նույնիսկ ամիսներով պահել սառնարաններում, իսկ հետո ներկայացնել, որպես, ասենք, էլեկտրահարման կամ սրտի կաթվածի արգասիք: Չենք զարմանում նաեւ հսկայական ադրբեջանական դրոշի քանիցս քամուց վայրկենապես պատռվելու վրա: Սակայն հույժ զարմանալի ու զվարճալի է այդտեղի վերջին պարգեւատրման պատմությունը` Իլհամ Ալիեւը Մեհրիբան Ալիեւային պարգեւատրել է Հեյդար Ալիեւի շքանշանով: Մի քիչ էլ ջանքեր, ու արդեն ոչնչով չեն տարբերվի ինքն իրեն հաճախակի պարգեւատրող Բրեժնեւից, ում մասին անեկդոտ կար, որ առյուծի կողմից նրան ուտելուց հետո խեղճ կենդանին սատկել էր, քանզի մեդալները պատառոտել էին աղիները:

 

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրաՌուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՎլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-իՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀունգարիայի խորհրդարանը զրկել է վարչապետին անձեռնմխելիությունից. նա մեղադրվում է հեռախոս գողանալու մեջԳերիների վերադարձը չի կարող դիտարկվել երկրորդական հումանիտար հարց, դա առաջնահերթ խնդիր է. Մետաքսե ՀակոբյանԴուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին ՏոնոյանԱրցախում 2020-ից մինչ օրս 7-ից ավելի եկեղեցիներ են հիմնովին ոչնչացվել, 10 գյուղ գոյություն չունիՍեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ Վարդապետյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված