ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՀԵՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ Է ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ»
Արխիվ 12-16ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՀԵՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ Է ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ»
ԺԿ առաջնորդ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող դեպքերին` «Ոչ թալանին» շարժման պառակտմանը, ասաց, որ կիրակի մեծ թվով թե՛ իշխանական, թե՛ արեւմտյան գործակալներ կային: «Կարծում եմ` հիմա պետք է ամեն ինչ լիներ կոնկրետացած»,- ասաց ԺԿ առաջնորդը:
Անդրադառնալով շարժման մասնակիցներին ուղղված` իշխանության հետ բանակցելու առաջարկին, ԺԿ առաջնորդը դեմ է դրան: «Պետք է իշխանափոխության համար պայքարեն: Զզվել է ժողովուրդը, ինչքան կարելի է ներել: Սոցիալական հարցի համար պայքարը հենց իշխանությունից է դուրս գալիս: Լավ իշխանություն ունենայինք, էսպիսի հարց չէր լինի»,- եզրափակեց Կարապետիչը:
Չնայած նրան, որ պարոն Կարապետյանը քննադատում է իշխանություններին, քննադատություններից անմասն չթողեց նաեւ ընդդիմությանը` նշելով, որ մեր երկրում ընդդիմություն չկա, եւ որ այս նախաձեռնությանը նրանց մասնակցությունը ոչինչ չտվեց:
Ի դեպ, Տիգրան Կարապետյանը մի քանի անգամ, որպես քաղաքացի է մասնակցել հոսանքի թանկացման դեմ ցույցերին, այլ ոչ թե որպես քաղաքական գործիչ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk