ԱՐԳԻՇՏԻ ԿԻՎԻՐՅԱՆԸ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԽՆԴԻՐՆԵ՞Ր ՈՒՆԻ
Արխիվ 12-16ԱՐԳԻՇՏԻ ԿԻՎԻՐՅԱՆԸ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԽՆԴԻՐՆԵ՞Ր ՈՒՆԻ

Մեկ շաբաթ եւ ավել տեւած «Ոչ թալանին» նախաձեռնության ակցիան մտավ այլ փուլ, եւ ոմանց աչքին այս պայքարը սկսեց այլ կերպ երեւալ, որին նպաստեցին, այսպես կոչված, որոշ ընդդիմադիրներ, արեւմտամետներ, քաղաքական վերլուծաբաններ ու ինչ-ինչ ակտիվիստներ, որոնք այս օրերին «Ոչ թալանին» նախաձեռնության ծրագրերը ցանկանում էին տանել այլ, կամ ավելի ճիշտ ասած` իրենց ցանկացած ուղիով: Դրանց շարքից են Ժիրայր Սէֆիլյանը, Նիկոլ Փաշինյանը, Արգիշտի Կվիրյանը եւ այլք: Վերոնշյալ անձանց հատկապես հունից հանեց ՀՀ նախագահի ելույթը, որտեղ ասվում է. «Մինչեւ եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից, կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը»:
Հայտարարությունից անմիջապես հետո, ոչ ադեկվատ վիճակում էին գտնվում շատերը, դրանց շարքերում էր նաեւ քաղաքագետ Արգիշտի Կիվիրյանը, ով բարձրաձայն ինտերվյուներ էր տալիս Բաղրամյան պողոտայում` բղավելով, թե սա խաբեություն է, եւ իշխանությունները ցանկանում են թոզ փչել մարդկանց աչքերին: «Իրավունքի» դիտարկմանը, թե արդյոք այդ օրերին պոպուլիզմով զբաղվող Կիվիրյանը չի կարծում, որ, այնուամենայնիվ, սայլը տեղից շարժվել է, այսինքն` պահանջի արդյունքում կա փոփոխություն.
– Չէ, չեմ տեսնում սայլը, ես նման բան չեմ տեսնում: Ես ընդամենը տեսնում եմ, որ իշխանությունը ուզում է մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդին:
– Սխա՞լ եք համարում այն, որ աուդիտ պետք է անցկացվի...
– Դե թող ժամանակին աուդիտը անեին: Ժողովուրդը, երբ ելավ ոտքի, նրանք դրել են հստակ պահանջ: Իրենց խնդիրն է, թող ժամանակին աուդիտ էլ անեին, ամեն ինչ էլ անեին:
– Բայց չէ որ...
– Դուք ո՞ր ԶԼՄ-ից եք:
– «Իրավունք»...
– Ուրեմն` Դուք կարող եք «Իրավունքի» ԶԼՄ-ից 50 անգամ պտտվել, բայց ես մեկա իմ կարծիքը հայտնեցի:
Նշենք, որ սայլը տեղից շարժվել չտեսնող պարոն Կիվիրյանի նման պահվածքը բավականին բացասաբար է ընդունվել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների կողմից` եւ ոչ միայն: Երկու օր է, ինչ սոցցանցերի շատ օգտատերեր ամենատարբեր քննադատություններն ու իրենց վերաբերմունքն են արտահայտել. «Ամոթ չլինի հարցնել Կիվիրյանին, տո դու ո՞վ ես, ո՞վ դառար, որ էդ տղերքին անուն կպցնես:
Ովքե՞ր են քաղաքական դիվիդենտներ շահում այնտեղ` դրա վերաբերյալ ոստիկանապետն ասաց. «Կիվիրյաններն են շահում, Սէֆիլյաններն են շահում, մի հատ թողեք, տեսեք իրենց ընտանիքի անդամները կհավաքվե՞ն իրենց կողքին»:
Բա դո՞ւք ուր էիք, Կիվիրյան եք, ինչ եք... Մեկդ չկար գիշերով...»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk