ԵՂԻԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ՀԽ-Ի ՄԱՍԻՆ ԿԱ՛Մ ԼԱՎ, ԿԱ՛Մ ՈՉԻՆՉ
Արխիվ 12-16ԵՂԻԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ՀԽ-Ի ՄԱՍԻՆ ԿԱ՛Մ ԼԱՎ, ԿԱ՛Մ ՈՉԻՆՉ
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը արդեն երկու օր է, ինչ հաղորդագրություն է տարածել առ այն, որ ՀԽ քարտուղարության անդամ ԵՂԻԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ հեռացվել է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության կազմից` իր հասարակական դիրքը, ինչպես նաեւ իր հանդեպ առկա վստահությունը չարաշահելու միջոցով իգական սեռի երիտասարդ ներկայացուցիչների նկատմամբ անբարո վարքագիծ դրսեւորելու պատճառով: Այս զավեշտ հիշեցնող հայտարարության մասին, «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ բնապահպան ակտիվիստ Ե. Ներսիսյանից, սակայն վերջինս հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ Հիմնադիր խորհրդարանի մասին, որոնց անդամները վաղուց վարկաբեկվել են իրենց հայտարարություններով ու քայլերով: Ինչեւէ, թերեւս իրեն հեռացնելու հանգամանքը միմիայն պատիվ է բերում վերոնշյալ ակտիվիստին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
