ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻՑ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԳՈՒԺԿԱՆԻ
Արխիվ 12-16ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻՑ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԳՈՒԺԿԱՆԻ
Այս օրերին, երբ երեւանյան կենտրոնական փողոցներում խիստ լարված իրավիճակ էր տիրում` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ իրականացվող ցուցարարների շուրջօրյա պայքարով պայմանավորված, ու մի շարք ընդդիմադիր պատգամավորներ հայտնվեցին փողոցում, հերթական անգամ նրանց շարքերում չկար ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ: Ավելին` սոցցանցերում բլբուլ կտրած այս քաղաքական գործիչը եւ ոչ մի խոսք չի ասել 8-9 օր շարունակվող ցույցերի մասին: Մինչդեռ օպերատիվ իրազեկում է հանրությանը, թե ով է մահացել այս կամ այն օրը` սկսած լուսահոգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանից մինչեւ Ռուսաստանի նախկին վարչապետ եւ արտգործնախարար Եվգենի Պրիմակով: Ինչեւէ, եթե չլիներ օսկանյանական «Սիվիլնեթ» օնլայն մեդիադաշտը, թերեւս կարելի էր համարել, որ նախկին արտգործնախարարն այլեւս անցել է Հայոց պատմության արխիվային էջերը ու որեւէ աղերս չունի մեր իրականության հետ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk