ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորի Reuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերը Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՑՆՑՈՒՄՆԵՐԻՑ ԶԵՐԾ ՉԻ ՄՆԱ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՑՆՑՈՒՄՆԵՐԻՑ ԶԵՐԾ ՉԻ ՄՆԱ

Եվ այսպես՝ անցած շաբաթվա վերջին ԱՄՆ գերագույն դատարանը ողջ երկրի տարածքում օրինականացրեց միասեռականների ամուսնությունների գրանցումը: Նկատենք՝ սույն «սուպերդեմոկրատական» որոշման օգտին քվեարկել է գերագույն դատարանի հինգ անդամ՝ ընդդեմ չորսի, այսինքն՝ անգամ ԱՄՆ-ում միասեռականների ամուսնության թեման ընդունվում է ոչ միանշանակ եւ հաստատ այս պատմությունը դեռ իրեն զգացնել կտա:

 

ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆՆ ԷԼ ԾԻԱԾԱՆԱԳՈՒՅՆ «ԴՐՈՇ ԲԱՐՁՐԱՑՐԵՑ»
Այս որոշման հետ կապված` ամերիկյան որոշ լրատվական աղբյուրներ հիշել էին դեռ երկու տարի առաջ ԱՄՆ գործող նախագահի նախկին դասընկերուհի Միա-Մարի Պոուպի պատմածն այն մասին, որ դեռ երիտասարդ շրջանում Բարաք Օբաման թմրանյութերի ¥այդ թվում՝ ծանր¤ հետ սեր ուներ եւ՝ «քանի որ թմրամիջոցներ ձեռք բերելու համար նա բավարար միջոցներ չուներ, հանդիպում էր հարուստ նույնասեռականի հետ, ով նրան գումար էր տալիս»: Ասենք՝ դա Օբամայի` նույնասեռական եւ թմրամոլ լինելու մասին ամենեւին էլ միակ մեղադրանքը չէ. նման բան պատմել է նաեւ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Ուեյն Մեդսոնը՝ պնդելով, որ Իլինոյսի նահանգապետ աշխատելու տարիներին Օբաման հաճախ էր այցելում նույնասեռականների համար նախատեսված ակումբներ ու բարեր: Եվ ահա լրատվամիջոցներն այս ամենի մասին հիշել են՝ հաշվի առնելով գերագույն դատարանի որոշման առթիվ Սպիտակ տունը նույնասեռականության գույներով «զարդարելու» եւ որոշման հանդեպ Օբամայի ընդգծված ջերմ գնահատականը նկատի ունենալով: Մասնավորապես նրա հետեւյալ արտահայտությունը. «Սերը՝ սեր է: Կարեւոր չէ՝ ում եւ ինչպես ես սիրում: Այսօր Ամերիկան կարող է հպարտանալ: Այսօր մենք աշխարհը փոքր-ինչ ավելի լավը դարձրինք»: Աղբյուրներից մեկը նույնիսկ նկատել էր. «Ինչպե՞ս թե՝ կարեւոր չէ՝ ում եւ ինչպես ես սիրում: Ուրեմն պետք է, օրինակ, ծնողներիդ, երեխաներիդ, ընկերներիդ, մտերիմներիդ հանդեպ սիրո ավանդական հասկացությունը նույնացնել ամուսնություն եւ սեռական կապ ենթադրող սիրո հե՞տ: Շատերն էլ իրենց շներին, կատուներին, ոմանք՝ խոզերին, օձերին եւ տարաբնույթ այլ կենդանիների են սիրում: Կարելի է անցնել նաեւ սովորական իրերին. մեկն առանց համակարգչի կյանքը չի պատկերացնում, կամ՝ առանց ավտոմեքենայի: Ոմանք էլ՝ չափից դուրս շատ փող են սիրում, ոսկի, զարդեր»:

 

Եթե սերը՝ սեր է, ապա ինչո՞ւ միաժամանակ չի թույլատրվում օրինական հիմունքներով ամուսնանալ տնական շան կամ հեռուստացույցի հետ, եւ ի՜նչ փայլուն զույգ կկազմեր իր փողերի հետ ամուսնական գրանցում ստացած բանկիրը. դրանից հետո միայն դատարանն իրավունք կունենար նրան փողից բաժանել... Չնայած՝ շուտով այս ողջ աբսուրդն էլ իրականություն կդառնա, հաշվի առնելով, որ ընդամենը երկու-երեք տասնամյակ առաջ նույնքան աբսուրդ էր թվում ասենք՝ ամերիկյան կովբոյին իր հնդկացի ընկերոջ հետ ընտանիք կազմելու իրավունք տալը»:
Բայց շատ չուրախանանք ներկայիս եւ կանխատեսվող մյուս աբսուրդները մեզանից հեռու, յոթ սարից ու յոթ ծովից այն կողմ տեղի ունեցող ինչ-որ էկզոտիկ երեւույթ, ԱՄՆ-ի եւ ամերիկյան ժողովրդի խնդիրը կամ «դեմոկրատական հաղթանակը» համարելով: Այն պարզ պատճառով, որ գերագույն դատարանի այդ որոշումն ընդունվելուն պես պետքարտուղար Ջոն Քերին պաշտոնապես խոստացավ՝ ԱՄՆ-ը կնպաստի ամբողջ աշխարհում նույնասեռականների ամուսնությունների օրինականացմանը: Թե նման բաների պետքարտուղարությունն ինչպես եւ ինչ համառությամբ է «նպաստում», թերեւս բացատրելու կարիք չկա: Այլ հարց է, թե աշխարհ ասելով` ում նկատի ունի Քերին: Պարզ է՝ չինացիներին, հնդիկներին, մուսուլմաններին ինչքան էլ «նպաստես», մեկ է՝ իրենց Ալլահին ու Բուդդային առած՝ առաջ են գնալու: Ռուսների ուղղությամբ էլ միայն «նպաստման» մջուկային մեթոդը կարող է աշխատել, բայց դրա ժամանակը չէ: Եվրոպացիները, ավստրալացի-մավստրալացիներն էլ արդեն իսկ «ինքնանպաստման» են ենթարկվել: Դե տակը մնաց Հայաստանն ու մեր պես մի քանի այլ մանր-մունր երկրներ, որոնք էլ, ի գիտություն Բաղրամյան փողոցում հավաքվածների` մեր ամերիկյան դեսպանի հետ «հեչ կապ չունեցող» թեւի, դառնալու են Վաշինգտոնի այդ «նույնասեռական դեմոկրատիզմի» հիմնական թիրախը:
ՀԵՐԹԸ ԲԱՔՎԻՆՆ Է
Քանի որ խոսեցինք Բաղրամյան պողոտայի եւ այնտեղ հավաքված ցուցարարների` Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ «կապ չունեցող» հատվածի մասին ¥նկատի ունենք այն, այսպես ասած, սադրիչներին, որոնց առկայության մասին հատկապես վերջին երկու օրերին խոսում են բոլորը, այդ թվում՝ ցուցարարները, բայց նաեւ՝ դեռ զգուշանալով կոնկրետ անուններ եւ նրանցից մի քանիսի ամերիկաբրիտանական դեսպանատների եւ սորոսական բնույթի տարբեր ֆինանսավորող օղակների հետ ունեցած ու ժամանակի ֆիքսված կապերը բարձրաձայնել¤, մեկ հանգամանք եւս աչքաթող չանենք:
Նախ այն, որ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համար երկրում միանգամայն ընկալելի պայքարը պետք է գոնե փորձեին որոշակի պահի վերածել «էլեկտրամայդանի», ի սկզբանե էլ սպասելի էր: Համենայնդեպս՝ նախօրեից արդեն փաստ է, որ տեղի է ունեցել ցուցարարների առաջնորդ կազմի մինի հեղաշրջում, ինչը զգացվում է անգամ մանր դետալներից: Ասենք՝ երեկ առաջին անգամ ցուցարար երիտասարդներն օրը չսկսեցին աղոթքով, հիմնով ու պողոտան գիշերը կուտակված աղբից մաքրելով: Ավելին. հակասակագնային պայքարի մեկնարկը տված եւ առաջնորդ «Ոչ թալանին» շարժման առանցքային ներկայացուցիչներն ուղղակիորեն հաստատում են՝ շարժումը պառակտվեց. «Մեր տնտեսական, սոցիալական հարցը նրանք դարձրին քաղաքական հարց... Բաղրամյանում սադրանքներ էին»:
Ովքեր են այդ «նրանքը», դա դեռ հարցի մի կողմն է, եւ շատ ավելի կարեւոր է, թե մինչեւ ուր կարող են տանել այդ «սադրանքները»: Համենայնդեպս՝ Կիեւի փորձը ցույց է տալիս, որ «սադրանքների» հարցով մայդանի պատվիրատուները հնարամտության պակաս չեն զգում: Համենայնդեպս՝ այնտեղի վերջին սադրանքը՝ բարիկադների ե՛ւ այս, ե՛ւ մյուս կողմում կանգնածների ուղղությամբ արձակված դիպուկահարների կրակոցները ¥մինչեւ հիմա էլ Կիեւում այդ գործը «քննում են»¤ հաշտության եւ ոչ մի եզր չթողեց: Իսկ այն, որ նախօրեի ամենալարված գիշերը Բաղրամյանի հարեւան շենքերի տանիքներին անհայտ անձինք են նկատվել, հասկանալի է դարձնում, որ եթե չկանխվեր, այստեղ էլ կարող էին դիպուկահարներ հայտնվել: Ամեն դեպքում՝ հենց դիպուկահարներից հետո է, որ ուկրաինական մայդանն իր վերջնական տեսքն ստացավ, եւ փաստ է, որ դրանից հետո Ուկրաինայում իշխանության գլուխ անցածների առաջին քայլերից մեկը Կիեւում գեյ-շքերթի արտոնումն էր: Ընդ որում, եթե նույն «հաջողությունը» գրանցվի նաեւ Հայաստանում, ապա Քերին արդեն նույնասեռականների ամուսնությունների օրինականացմանը նպաստելու խնդիր այստեղ հաստատ չի ունենա:
Այլ բան, որ այս օրերին թեեւ Բաքվում բավականին ուրախացել են հայաստանյան այս իրավիճակից, սակայն ադրբեջանական ավելի լուրջ աղբյուրների մոտ ավելի շատ սկսել է մտահոգությունը գերիշխող դառնալ: Եվ դա հասկանալի է. Բաքվի եվրոպական խաղերն անգամ Ադրբեջանին այս օրերին չփրկեցին արեւմտյան ծանր հարվածներից, որի գագաթնակետը թերեւս պետք է համարել ԵԽԽՎ-ի վերջին հայտնի որոշումը: Ճիշտ է, դրանից հետո Ալիեւը նույնիսկ սպառնաց, թե կարող են եւ դուրս գալ Եվրախորհրդի կազմից, բայց հազիվ թե չգիտակցի, որ այդ դեպքում պարզապես ստիպված է հաջորդ օրն իսկ Եվրասիական միություն մտնելու դիմում գրել: Ընդ որում, ինչքան էլ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը «մայդան չի սարքում», մեկ է՝ գրեթե զրոյական է լուրջ արդյունքի եւ այդ կերպ՝ Հայաստանին արագորեն ԵՏՄ-ից կտրելու հավանականությունը: Ավելին՝ այս իրավիճակը Մոսկվային պարզապես պարտադրում է շատ ավելի նրբանկատ լինել Երեւանի նկատմամբ, այսինքն՝ Բաքվի եվրասիական դիմումների հարցում Հայաստանի դերն իրոք կարող է դառնալ շատ կարեւոր:
Դե՝ մնում է եվրոպական այդ հարվածները մի կերպ կուլ տալ: Բայց այս դեպքում էլ՝ աշնանը համապետական ընտրություններ են սպասվում, իսկ Եվրոպան սպառնում է միանգամայն ծանրակշիռ դիտորդական առաքելություն ուղարկել: Այս իրավիճակում ընտրություններից արդեն ադրբեջանական մայդանի հոտ է փչում, իսկ դրանից խուսափելու համար արագորեն «դեմոկրատացվելու» դեպքում կարող է հայտնվել «մեծ եղբոր» վիճակում՝ ընտրական հաղթանակ՝ պարտության համով: Մեկ այլ ելք եւս կա՝ ուժային մեթոդներով լուծել բոլոր հարցերը: Սակայն այս դեպքում էլ ավելի սուր է դառնում ԵՏՄ-ին դիմում գրելու հրամայականը:
Մի խոսքով, թե ուր կգնա իրավիճակը ողջ հարավկովկասյան տարածաշրջանում, թերեւս առաջին հերթին կախված է այս օրերին Հայաստանում ընթացող զարգացումներից: Բայց ամեն դեպքում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Ադրբեջանում չպետք է մոռանան, որ տարածաշրջանում ռուս-ամերիկյան պայքարը հասնում է իր լարվածության գագաթնակետին, եւ այդ իրավիճակում ցանկացած սխալ կարող է այս կարգի փոքր երկրների համար ոտատակ գնալու առիթ դառնալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՔՊ կուսակցության վարչության նիստում որոշվել է՝ ՏԻՄ ընտրություններում Աբովյանի ցուցակը ով կգլխավորիReuters. Ռուսաստանը և ԱՄՆ–ն քննարկել են հնարավոր համատեղ էներգետիկ նախագծերըՌաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված