Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԻՆՉՈ՞Ւ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ «ՆԱԽԸՆՏՐԵՑ» ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ «ՆԱԽԸՆՏՐԵՑ» ԱՐԹՈՒՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ

 

Այսօր  «Հրապարակ» թերթը հրապարակել էր տեղեկատվություն ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի  որդու նշանադրության ու Արա Աբրահամյանի` քավոր լինելու մասին: «Իրավունքի» հետ զրույցում ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը հաստատեց, որ տեղեկությունը ճիշտ է:

Մեր մյուս հարցին` հնարավո՞ր է  Արա Աբրահամյանը հետագայում քաղաքական դաշտ մտնի  ՕԵԿ-ի միջոցով,  Արթուր Միսակյանն այսպես արձագանքեց. «Արա Աբրահամյանն  ու Արթուր Բաղդասարյանը վաղեմի ընկերներ  են: Սակայն քավորությունը հավանական  քաղաքական գործընթացների հետ կապ չունի»:

Թե որքանով կապ չունի դա ցույց կտա ապագան, սակայն նկատենք, որ պարոն Աբրահամյանը ավելի շատ իշխանական թեւին հարող գործիչ է: Բայց ստացվում է, որ Ա. Աբրահամյանը նախընտրում է ընդդիմության ֆոնը եւ կարծես կանգ է առել ՕԵԿ-ի վրա, իսկ այն խոսակցությունները, թե հանդես կգա ՀԴԿ-ի կամ ՀԺԿ-ի հետ հարցականի տակ է դրվում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ