Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով Ժամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերել ՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել Հայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով Կազարնովսկայա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Դուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին Տոնոյան Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է

Օգոստոսի 1-ից անապահով ընտանիքների նպաստը կավելանա 2000 դրամով

Արխիվ 12-16

Օգոստոսի  1-ից անապահով ընտանիքների նպաստը կավելանա

2000 դրամով

«2015թ. օգոստոսի 1-ից  105 հազար անապահով ընտանիքներին տրվող նպաստի չափը կավելանա  2000 դրամով, որը հնարավորինս կհատուցի այդ ընտանիքների էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված լրացուցիչ ծախսերը՝ տարեկան կտրվածքով՝ 24 000 դրամի չափով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Նա նաև նշեց, որ  սոցիալական քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերը պետք է համահունչ լինեն մեր սոցիալ-տնտեսական իրավիճակին և ունեցած հնարավորություններին։ «Որևէ քաղաքացի չի կարող չհամաձայնել այն մոտեցումների հետ, որ դրված են այս որոշման հիմքում: Այսինքն՝ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցությունը ամբողջ հասարակության խնդիրն է, և բնականաբար, դա իրականացվելու է պետբյուջեի հաշվին համապատասխան ծրագրերի միջոցով»,- ասաց նախարարը:

Այսպիսով՝ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը մեղմելու նպատակով բարձրացվում են.

1.Ընտանեկան նպաստի բազային մասը՝ 2000 դրամով


2.Սոցիալական նպաստը՝ 2000 դրամով


3.Եռամսյակային  հրատապ օգնությունը՝ 2000 դրամով

Արդյունքում, նպաստների միջին չափը կբարձրանա 2000 դրամով. 30 350 դրամից դառնալով 32 350 դրամ, որի  համար 2015թ. 5 ամիսների համար (օգոստոս-դեկտեմբեր) նշված չափով նպատի վճարումների համար անհրաժեշտ է շուրջ  1. 050 մլդր դրամ:

Հաշվարկները ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու արդյունքում յուրաքանչյուր ընտանիքի համար միջին ամսական լրացուցիչ ծախսը, միայն էլեկտրաէներգիայի սպառմամբ պայմանավորված, կկազմի շուրջ 1400 ՀՀ դրամ, քանի որ յուրաքանչյուր ընտանիք միջինում ամսական փաստացի սպառում է 200 կվտ/ժամ էլեկտրաէներգիա:


Հարկ է նշել, որ  հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրանալու է նաև նվազագույն աշխատավարձի չափը՝  50 000 դրամից դառնալով 55 000 դրամ:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը կանցկացվի դռնփակ ռեժիմովՂազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրաՌուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՎլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-իՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀունգարիայի խորհրդարանը զրկել է վարչապետին անձեռնմխելիությունից. նա մեղադրվում է հեռախոս գողանալու մեջԳերիների վերադարձը չի կարող դիտարկվել երկրորդական հումանիտար հարց, դա առաջնահերթ խնդիր է. Մետաքսե ՀակոբյանԴուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին ՏոնոյանԱրցախում 2020-ից մինչ օրս 7-ից ավելի եկեղեցիներ են հիմնովին ոչնչացվել, 10 գյուղ գոյություն չունիՍեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ Վարդապետյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված