ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՀԷՑ-ԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՈՒԲՍԻԴԱՎՈՐԻ ՈՉ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ»
Արխիվ 12-16ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՀԷՑ-ԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՈՒԲՍԻԴԱՎՈՐԻ ՈՉ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտնել է, որ հուլիսին հայտնի կլինի, թե ՀԷՑ-ում որ կազմակերպությունը կանցկացնի աուդիտը եւ արդեն օգոստոսից կսկսվի գործընթացը:
Վարչապետը ժպիտով արձագանքեց լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ մասնագետները պնդում են` աուդիտը չի հայտնաբերի այն չարաշահումները, որոնց մասին խոսվում է: Իսկ մինչեւ աուդիտի ավարտը կառավարությունը սուբսիդավորելու էլեկտրաէներգիայի սակագնի հավելյալ ծախսը: ոչ բյուջեի հաշվին: «Իսկ ինչ միջոցներով, կհայտարարվի»,- ասել է պրն Աբրահամյանը: Կառավարությունում կա՞ արդյոք ՀԷՑ-ի ազգայնացման հարց, վարչապետը պատասխանեց, որ դեռ վաղ է դրա մասին խոսելը: «Ստուգումների արդյունքում կունենանք այն, ինչ կունենանք, եւ մեր քայլը, խոսքն անպայման կասենք»,- հայտարարել է վարչապետը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

