⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ) Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ) Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում են Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ) Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ) Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին

ՍԱԿԱԳՆԻՆ ՊԵՏՔ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ

Արխիվ 12-16

ՍԱԿԱԳՆԻՆ ՊԵՏՔ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ

Թեեւ հոսանքի նոր սակագնի թեման դեռ գտնվում է հանրային բողոքների կիզակետում, այնուամենայնիվ խնդրի զուտ տնտեսական կողմը եւս օրակարգային է: Համենայնդեպս այն, որ նախատեսվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտ, այդ թվում՝ ռուսական կողմի մասնակցությամբ, արդեն իսկ ակնարկ է, որ տնտեսական հարթակում համակարգի հետ կապված պարզելու դեռ շատ հարցեր կան: Մի խոսքով՝ ինչո՞վ է այս իրավիճակը պայմանավորված, եւ դեպի ո՞ւր է գնում այս խորքային պատմությունը, փորձեցինք պարզել ՀՀ վերահսկիչ պալատի հիմնադիր նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻՑ:

 

Առաջին հերթին իհարկե չի կարելի հաշվի չառնել, որ տեղի է ունեցել դրամի փոխարժեքի նկատելի փոփոխություն, որի արդյունքում բոլոր այն ապրանքատեսակները, որոնք ներկրվում են արտերկից, մոտ քսան տոկոսով թանկացել են: Եվ հաշվի առնելով, որ բաշխիչ համակարգի հասույթը ստացվում է բացառապես դրամով, փոխարժեքային այդ տատանումը չէր կարող իր որոշակի դերը չունենալ. ի վերջո չմոռանանք, որ դեռ ձմռանը Հայաստան ներկրվող գրեթե բոլոր ապրանքները նույն փոխարժեքի պատճառով որոշակիորեն թանկացան:
Ընդ որում՝ փոխարժեքի այդ խնդիրն ազդում է նաեւ արտադրող կայանների վրա. գազի գինը հայաստանյան սահմանին ԵՏՄ անդամ դառնալուց հետո թեեւ իջավ մինչեւ 165 դոլար, բայց դա միայն գազ ներկրողի համար էր փոխարժեքի այդ տատանման հարցը լուծում: Իսկ ահա խոշոր արտադրական սպառողների համար, որոնք սպառում են ամսական 1000 խմ-ից ավելի գազ, գազի գինը մնաց նույնը՝ 277 դոլարին համարժեք դրամ: Այսինքն՝ թեեւ ՀՀ  դրամի փոխարժեքը նվազեց, ՋԷԿ-երի ծախսերը չիջան: Այսինքն՝ կարգավորումը պետք է լինի համակարգված:
Կցանկանայի անդրադառնալ նաեւ ՀԷՑ-ի հայտարարությանը, ըստ որի՝ 1999-2009թթ. սպառողի համար էլեկտրաէներգիայի գինը չեն փոխել: Բայց չէ՞ որ 2003թ. 1 դոլարի միջին փոխարժեքը  եղել  է 580 դրամ, 2008թ. դարձել է 305, այսինքն գրեթե երկու անգամ դրամը ամրացել էր, դա նշանակում է որ իրենց դոլարային արտահայտությամբ հասույթը մոտ երկու անգամ աճել էր այդ տարիներին: Ի դեպ՝ դոլարի փոխարժեքը մինչեւ 2012թ. չգերազանցեց 400 դրամը եւ մինչեւ հիմա չի գերազանցել 500 դրամ մակարդակը, որով նրանք աշխատում էին մինչեւ 2005թ.: Եվ այդ իրավիճակը ոչ միայն շատ նպաստավոր էր տարադրամային բարձր եկամուտներ ստանալու, այլ նաեւ արտասահմանյան սարքավորումների ներմուծումը եւս շատ ձեռնտու էր: Այդ իսկ պատճառով գների անփոփոխ լինելը ցցելը, որ գիտեք` ինչ կա, մենք սակագինը չենք փոխել երկար տարիներ, եւ դա է պատճառը, որ հիմա այսքան մեծ է փոփոխությունը, այդպես չէ:
- Այնուամենայնիվ՝ հիմա խոսվում է ցանցերում աուդիտ անցկացնելու մասին, հենց որն էլ այդ կարգի բոլոր նրբերանգները կարող է պարզել:
- Աուդիտի անցկացումն անհրաժեշտ է: Տարբերակներից մեկն այն է, որ աուդիտը կարող են համատեղ իրականացվել ՌԴ հաշվիչ պալատը  եւ ՀՀ վերահսկիչ պալատը՝ ներգրավելով նաեւ հանրության լիակատար վստահությունը վայելող ներկայացուցիչների, որպեսզի արդյունքները համոզիչ լինեն բոլորի համար: Սա, թերեւս, լավագույն տարբերակը կլիներ, հաշվի առնելով, որ միջազգային աուդիտորական կազմակերպություն հրավիրելու դեպքում կունենանք ընդամենը հաշվապահական աուդիտ: Իսկ նման աուդիտի դեպքում առաջին հերթին նայում են, թե՝ համապատասխանո՞ւմ է հաշվապահությունը միջազգային ստանդարտներին, բոլոր ծախսերը արտացոլվա՞ծ են արդյոք հաշիվներում, թե ոչ, ճի՞շտ է հաշվարկված հասույթը, եկամուտը եւ շահույթը, հարկային պարտավորությունները: Մինչդեռ, ասենք՝ արդյունավե՞տ եւ հիմնավորվա՞ծ են արդյոք կառավարիչների չափազանց բարձր աշխատավարձերը, կատարված գնումները համապատասխանո՞ւմ են շուկայական գներին, որպես կանոն, դրանք չեն գնահատվում: Այսինքն՝ համեմատական կամ արդյունավետության աուդիտ աուդիտորական կազմակերպությունները փաստացի չեն իրականացնում:
Մինչդեռ՝ կարեւորագույն սկզբունքը հետեւյալն է. գնագոյացման համար պետք է հաշվի առնել ոչ թե այն ծախսերը, որոնք արդեն իրականացվել են, այլ այն ծախսերը, որոնք պետք են անհրաժեշտ քանակի էներգիա արտադրելու համար՝ ելնելով դրանում ատոմային, հիդրո եւ ջերմային էլեկտրաէներգիայի արդյունավետ կառուցվածքից: Անշուշտ՝ նախապատվությունը տալով այն կայաններին, որտեղ ծախսերը ցածր են եւ հզորությունը՝ բարձր, հիդրոկայանների համար հաշվի առնելով ոչ թե մեկ չորային տարին, այլ մի քանի տարվա միջին ցուցանիշը եւ այդպես շարունակ: Սա հիմնարար սկզբունք է էկոնոմիկայում` առաջին հերթին հաշվի առնել ոչ թե արդեն իրականացված ծախսերը, այլ անհրաժեշտ ծավալի վերարտադրության համար արդյունավետ ձեւով իրականացվող ծախսերը:
Երկրորդ` էներգակիրների գների հիմնախնդիրը պետք է համակարգված եւ միասին լուծել, եւ երրորդ` պետք է պարտադիր լիարժեքորեն փոխհատուցել անապահով խավերին: Այդ բոլոր գործոնները հաշվի առնելով է, որ կարող ենք ունենալ ոչ միայն օբյեկտիվ սակագին, այլ նաեւ այդ հիմքի վրա արդյունավետ գործող էներգետիկ համակարգ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ ՀայաստանըԱզգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված