Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ» «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները Սեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին Ռուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչ Եվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. Քաղաքագետ ՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է

«Ժողովուրդ» օրաթերթի հաշիվները արգելանքի տակ են

Արխիվ 12-16

«Ժողովուրդ» օրաթերթի  հաշիվները արգելանքի տակ են

 

«Ժողովուրդ» թերթը հաղորդագրություն է տարածել, որ իր բանկային հաշիվները գտնվում են արգելանքի տակ։ Հայտարարության մեջ որում մասնավորապես ասվում է.

«2012 թվականի դեկտեմբերից «Ժողովուրդ» օրաթերթը դատական գործընթացների մեջ է գտնվում «x գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ (նա առավել հայտնի է ձվերի Խաչիկ, Վալենսիայի Խաչիկ) ածականներով: Պատմությունը սկսվել էր 2012-ի դեկտեմբերի 11-ին լույս տեսած մի հրապարակումից՝ ըստ որի ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի «Վալենսիա» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն է, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում: Նույն հրապարակման մեջ ներկայացվել էր նաեւ Խաչատրյանի տեսակետը:
Այս հրապարակումից հետո «Ժողովուրդ»-ը նոր տեղեկություն էր ստացել այն մասին, որ Խաչիկ Խաչատրյանը հարկային ծառայության հետ խնդիրներ ունի: Դարձյալ պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները, զանգահարել էր գործարար Խաչատրյանին, սակայն վերջինս պատասխանելու փոխարեն հայհոյել էր լրագրողին, ինչն էլ դարձավ դատական գործընթացների պատճառ:
Երեք տարբերհայցերի շրջանակներում անցնելով հայաստանյան դատական եռաստիճան համակարգով «Ժողովուրդ»-ը կրել էր 2 պարտություն (մեկով ենթարկվելով 10 հազար դրամ տուգանքի) եւ 1 հաղթանակ: Սակայն Խաչիկ Խաչատրյանը չհամակերպվելով իր պարտության հետ, բողոքարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կայացրած որոշումը, որը բեկանվել եւ ուղարկվել էր նոր քննության:
2 մլն դրամը խմբագրության համար բավականին մեծ գումար է, ուստի «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am-ի խմբագրակազմը գիտակցելով իրավիճակի լրջությունը, հույս չունենալով, որ հնարավոր է դատական իշխանության միջոցով այլեւս արդարության հասնել, որոշել է հրաժարվել հունիս ամսվա աշխատավարձի 50 տոկոսից, որպեսզի հնարավոր լինի ապահովել օրաթերթի եւ ArmLur.am-ի կայքի անխափան գործունեությունը (այսպիսով խնդիրն ընդամենը մասնակի կլուծվի):


Մենք չենք նահանջելու եւ շարունակելու ենք հանդես գալ նորանոր բացահայտումներով՝ նաեւ Խաչիկ Խաչատրյանի վերաբերյալ, որը չբավարարվելով իր ունեցվածքով, հիմա էլ Սյունիքի թռչնաֆաբրիկան խլելու փորձեր է անում»:


«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըՀայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»«Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազաններըՀայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ ՄիրզոյանինՌուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչԵվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. ՔաղաքագետՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում էՁեւ չկա, հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու. Տիրադավերը խրախճանքը ժանտախտի օրերին«Լեվ Գրուպը» պատրաստ է աջակցել երեխայի կրթության հարցում՝ հոգալով նրա ուսման հետ կապված ծախսերը դպրոցում և հետագայում՝ բուհում«Իրավունք». Քրեական աշխարհը Զապի փեսայից «աչյոտ պիտի ստանա»«Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը«Փաստ». Ընդդիմությունը որ համայնքներում կմասնակցի ընտրություններին«Ժողովուրդ». Փաշինյանը մտադիր է դուրս գալ փողոց՝ քաղաքացիների տրամադրությունները հասկանալու համարPolymarket հարթակում Թրամփի կուսակիցների հաղթանակին ընդամենը 9% հավանականություն է տրվում«Հրապարակ»․ ՊՆ-ն փորձում է փակել անհետ կորածների ծնողների բերանները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված