Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ.«ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ»

Արխիվ 12-16

«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ.«ԺԻՐԱՅՐ

ՍԵՖԻԼՅԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԵԶ ՎՐԱ

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ»

 

«Ոչ թալանին» նախաձեռության անդամ  Սոֆյա Հովսեփյանն այսօր հայտարարեց, որ Բաղրամյան  պողոտայում ձեւավորվում են  աշխատանքային խմբեր հոսանքի թանկացման դեմ  պայքարելու համար: Աշխատանքային խմբերի մեջ կան, օրինակ, «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությունը:

Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայում  գտնվողների հետ համագործակցելուն,  Սոֆյա Հովսեփյանը հստակեցրեց` չեն համագործակցի այն  այն մարդկանց հետ, ովքեր Բաղրամյան պողոտայի հարթակի վրա կանգնած, փորձեցին այլ ընթացքով տանել շարժումը: Իսկ հարթակից ներքեւ գտնվողների հետ պատրաստ են համագործակցել, եթե  լինեն առաջարկներ:

Անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարան» շարժման նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի` շարժման վրա ազդեցություն ունենալուն,  նախաձեռնության  մեկ այլ անդամ Արթուր Քոչարյանը  հերքեց այդ խոսակցությունները, ապա հստակեցրեց` Սեֆիլյանը որպես քաղաքացի,  կարող է իր կարծիքը  հայտնել, բայց դա չի կարող  «Ոչ թալանին» նախաձեռնւթյան վրա ազդեցություն ունենալ: Ի վերջո,  յուրաքանչյուր քաղաքական գործիչ նախ եւ առաջ ՀՀ քաղաքացի է:

Բանախոսները հերքեցին նաեւ այն լուրերը, թե շարժման վրա որոշ ուժեր ազդեցություն ունեն: «Շարժման սկսման  օրվանից  փորձել են շարժումը  տանել  այլ ուղղությամբ, բայց  դա չի հաջողվել»,-ասաց Արթուր Քոչարյանը:

Իսկ թե ովքեր են այդ մարդիկ, որոնք  փորձել են  շարժումը տանել այլ ուղղությամբ, անուններ չհրապարակեցին: Իսկ  շարժումը խանգարողների մի մասին էլ ուղղակի չեն ճանաչում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ