«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ. «ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՊԱՅՔԱՐԸ ԼՃԱՆՈՒՄ ԷՐ, ՄԵԶ ՎՐԱ ՃՆՇՈՒՄՆԵՐ ՉԵՆ
Արխիվ 12-16«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ. «ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՊԱՅՔԱՐԸ ԼՃԱՆՈՒՄ ԷՐ, ՄԵԶ ՎՐԱ ՃՆՇՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ»
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանն այսօր լրագրողների ետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նախաձեռնությունը չի պառակտվել, դա ժողովրդի գնահատականն էր: «Քայլերը փոփոխություն էր, որը տանելու է քայլերի զարգացման: Մեն երեկ հենց ժողովրդի խնդրանքով ենք երեկ բարձրացել Բաղրամյան պողոտա»,- ասաց նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը:
Բանախոսը խոստովանում է` իրենց պայքարը Բաղրամյան պողոտայում արդեն դժվարացել էր, լճացել էր: «Դժվարացել էր հերթական քայլերի պլանավորումը: Մեզ այլ հարթակ էր պետք: Դրա համար գնացինք Ազատության հրապարակ»,- ասաց Սոֆյանը:
Նախաձեռնության մեկ այլ անդամ Արտուշ Չիբուխչյանի խոսքով էլ Սերժ Սարգսյանն իրենց պահանջներից ոչ մեկը լիարժեք չի բավարարել: «Մենք փողոցից չենք հրաժարվել: Էլի գնալու ենք Բաղրամյան պողոտա: Պարզապես մեր պայքարն ենք ընդլայնելու»,- ասաց երիտասարդ ակտիվիստը:
Նախաձեռնության մեկ այլ անդամ Արթուր Քոչարյանը հերքեց այն խոսակցությունները, թե նախաձեռնությունը պառակտվել է: «Պարզապես Վաղինակը ճիշտ չբացատրեց, դրա համար էլ ճիշտ չհասկացան նրան»,- ասաց Արթուր Քոչարյանը:
Մարզերում եւս ինքնակազմակերպում եղավ, բայց ակտիվիստները չեն հանդիպել նրանց հետ, մինչդեռ ցանկություն ունենն հանդիպելու:
Եթե հանկարծ իշխանության այս հայտարարությունը իմիտացիա լինի, Արթուր Քոչարյանի խոսքով` ոչ թե Բաղրամյանն այլ շատ փողոցներ կփակվեն:
Ակտիվիստները հիմա քննարկումների մեջ են` արդյոք պետք է աուդիտը, դա ինչ է բացահայտելու, արդյոք պետք է փոխհատուցում բյուջեից լինի:
Նախաձեռնության մեկ այլ անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ ասաց, որ իրենց վրա ճնշումներ չեն եղել:
Բանախոսները հորդորեցին լրատվամիջոցներին Բաղրամյան պողոտայում գտնվողներին սադրիչներ չանվանել, քանի որ նրանք իրենց եղբայրներն ու քույրերն են: «Մեկը ես գիշերում եմ Բաղրամյանում»,- եզրափակեց Արթուր Քոչարյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk