ՎԵՑ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԲԱԽՎԵԼ ԵՆ ԻՐԱՐ
Արխիվ 12-16ՎԵՑ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԲԱԽՎԵԼ ԵՆ ԻՐԱՐ
Մայրաքաղաքում երթեւեկությունը շարունակվում է գտնվել կաթվածահար վիճակում, քանի որ չնայած ոստիկանության ջանքերին Բաղրամայան պողոտան դեռ փակ է: Այն փակ է ոչ թե <Ոչ թալանին> նախաձեռնության տղաների, այլեւ դիվիդենտներ շահող մի քանի քաղաքական ու հասարակական գործիչների կողմից: Սրա արդյունքում ամբողջ քաղաքի երթեւեկությունը դուրս է գտնվում իր բնականոն ընթացքից: Մեկ ժամ առաջ, Թբիլիսյան խճուղու վրա վեց մեքենա բախվել են իրար, պատճառները պարզ չեն; Թե որքանվ այն կապ ունի քաղքում ստեղծված խցանումների հետ պարզ չէ, բայց պարզ է այն, որ այս ու այն կողմ շտապող մարդիկ, խցանումների պատճառով գտնվում են նյարդային վիճակում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk