Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԱՅԴԱՆ ՉԻ ԱՆԻ»

Արխիվ 12-16

ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԱՅԴԱՆ ՉԻ ԱՆԻ»

 

ՀԿԿ առաջնորդ Տաճատ Սարգսյանն իր համախոհներով երեկ եւս ներկա է եղել Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած  հանրահավաքին: «Կոմունիստները դատապարտել են հոսանքի թանկացումը: ՀՀ-ում սոցիալական ծանր իրավիճակ է: Մենք ժողովրդի կողքին ենք: Հոսանքի թանկացման դեմ պայքարը զարթոնք էր, ըմբոստացում, իրավունքների պաշտպանություն էր»,- կարծում է կոմունիստը:

Երեկվա պառակտումները, ըստ մեր զրուցակցի, արեւմտամետների ձեռքի գործն է: «Հենց նրանք դա էին ուզում, նրանց մատը  խառն է: Բայց հայ ժողովուրդը մայդան չի անի»,-  համոզված է ՀԿԿ առաջնորդը:

Անդրադառնալով  Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող դեպքերի եւ Ուկրաինայում տեղի ունեցող մայդանի միջեւ համեմատություններին` Տաճատ Սարգսյանը վստահ է` մեր ժողովուրդն այդ քայլի չի գնա, քանի որ տեսել է 1915 թ-ի եղեռն, հայրենական պատերազմ, երկրաշարժ եւ հիմա էլ այսպիսի վատ վիճակում է:

Սերժ Սարգսյանի  հայտարարությունը կոմունիստի խոսքով, ժամանակ շահելու համար արված քայլ է: «Եթե Ժողովուրդը կարծում է, որ վեդց ամիս  ժամանակ  պետք է տալ ուսումնասիրություն անելու համար, եվ այդ ընթացքում  կառավարությունն իր վրա կվերցնի այդ թանկացոումների բեռը, դա այլ հարց է: Իսկ եթե դա  իրականությանը չհամապատասխանող խոստում է, մենք դեմ ենք»,- կարծում է  կոմունիստական կուսակցության առաջնորդը:

Քաղաքական գործիչը  դժվարանում է ասել` պետք է  «Ոչ թալանին» շարժման մասնակիցները բանակցեն իշխանության հետ, թե` ոչ: «Ժողովուրդը թող որոշի, դա այլ հարց է, իսկ եթե դա մասնավոր մարդկանց կարծիք է, դա ճիշտ չէ»,- եզափակեց ընկեր Սարգսյանը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ




Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ