Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՀԵՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ Է ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ»

Արխիվ 12-16

ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՐ  ՊԱՅՔԱՐԸ ՀԵՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ Է ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ»

 

ԺԿ առաջնորդ Տիգրան  Կարապետյանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող դեպքերին` «Ոչ թալանին» շարժման պառակտմանը, ասաց, որ   երեկ մեծ թվով թե իշխանական, թե արեւմտյան գործակալներ կային:  «Կարծում եմ` հիմա պետք է  ամեն ինչ լիներ կոնկրետացած»,-ասաց ԺԿ առաջնորդը:


Անդրադառնալով  շարժման մասնակիցներին ուղղված` իշխանության հետ բանակցելու առաջարկին, ԺԿ առաջնորդը դեմ է դրան: «Պետք է  իշխանափոխության  համար պայքարեն: Զզվել է  ժողովուրդը ինչքան կարելի է ներել: Սոցիալական հարցի համար պայքարը հենց իշխանությունից է դուրս գալիս: Լավ իշխանություն ունենայինք, էսպիսի հարց չէր լինի»,- եզրափակեց Կարապետիչը:

Չնայած նրան, որ պարոն Կարապետյանը քննադատում է իշխանություններին, քննադատություններից անմասն չթողեց նաեւ ընդդիմությանը` նշելով, որ մեր երկրում ընդդիմություն չկա, եւ որ այս նախաձեռնությանը նրանց մասնակցությունը ոչինչ չտվեց:

Ի դեպ, Տիգրան Կարապետյանը մի քանի անգամ, որպես քաղաքացի է մասնակցել հոսանքի թանկացման դեմ ցույցերին, այլ ոչ թե որպես քաղաքական գործիչ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ