«ԻՐԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽՆԴՐԻ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՇՎԻ Է ԱՌՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇԱՀԸ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ԻՐԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽՆԴՐԻ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՇՎԻ Է ԱՌՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇԱՀԸ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրանագետ Ռուդիկ Յարալյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իրան-ԱՄն բանակցություններին: Ըստ նրա`բանակցութունների ընթացքում Իրանը փորձում է հաշվի նստել նաեւ ռուսական շահերի հետ: Իրանն այն երկիր է, որը կարող է ծայրահեղական խմբավորումների դեմն առնել եւ զգալի հարված հասցնել թմրամիջոցների առքուվաճառքին: Այս ամենը հաշվի առնելով` կարծում եմ, միջուկային հարցը կլուծվի հենց այս փուլում:
Իրանագետի խոսքով` Իրանը շահագրգռված է խնդրի դրական հանգուցալուծման համար, քանզի պատժամիջոցներն Արեւմուտքի կողմից կհանվեն: Արեւմոտքն էլ իր հերթին է շահագրգռված խնդրի դրական լուծման համար, քանի որ հնարավոր կլինի էներգետիկ առումով համագործակցել Իրանի հետ:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ` ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
