«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» ՇԱՐԺՈՒՄՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԿԼԻՆԻ ԺԱՄԸ ՎԵՑԻՆ
Արխիվ 12-16«ՈՉ ԹԱԼԱՆԻՆ» ՇԱՐԺՈՒՄՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԿԼԻՆԻ ԺԱՄԸ ՎԵՑԻՆ
«Ոչ թալանին» նախաձեռնությունն այսօր` ժամը 18:00-ին, հավաքվելու է Ազատության հրապարակում: Նախաձեռնության անդամներից մի քանիսը Ազատության հրապարակում կտիվորեն քննարկում էին երեկ տեղի ունեցածը: Թե ինչ եզրահանգման են եկել, մասնակիցները հրաժարվեցին խոսել «Իրավունքի» հետ զրույցում`ասելով, որ երեկոյան ժամը վեցին կխոսեն:
Ի դեպ, Վաղինակ Շուշանյանը, Եղիա ներսիսյանը եւ այլ կազմակերպիչներն այս պահին Ազատության հրապարակում չեն: Նրանք հանգստանում են, լիցքավորվում են երեկոյան հանրահավաքի համար:
Հիշեցնենք` երեկ «Ոչ թալանին» նախաձեռնության մի քանի անդամներին` Վաղինակ Շուշանյանին, Եղիա Ներսիսյանին եւ բոլոր նրանց, ովքեր կոչ արեցին հավաքվել Ազատության հրապարակում, որակվեցին «դավաճան» ու «վախկոտ»: Մինչդեռ ֆեյսբուքահայության մի մասը ճիշտ է համարում նախաձեռնության անդամների քայլը, իսկ նման որակումներ տվողներին համարում սադրիչներ ու գրանտակերներ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk