Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ» «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները Սեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին Ռուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչ Եվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. Քաղաքագետ ՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է

ՀԷՑ-Ը ՀԵՐՔՈՒՄ Է ՍԵՆՍԱՑԻՈՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՀԷՑ-Ը  ՀԵՐՔՈՒՄ Է ՍԵՆՍԱՑԻՈՆ  ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԷՑ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը հերքում է այն տեղեկությունը, թե ՀԷՑ-ը հոսանքն ընդամենը 6,02 դրամի թանկացման հայտ  է ներկայացրել իշխանություններին, իսկ թե որտեղից են նման տեղեկությունները  նա չգիտի:

«Ոչ-ոչ ՀԷՑ-ը ներկայացրել է 17 դրամի թանկացման հայտ»,- «Իրավունք»-ի հարցին ի պատասխան ասաց Սարջանյանը: Հիշեցնենք, որ, օրեր առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը սենսացիոն հայտարարություն արեց այն մասին, որ  ՀԷՑ-ի իրենց  աղբյուրից տեղեկացել են, որ էլեկտրացանցերը 6,02 դրամի հոսանքի թանկացման  հայտ է ներկայացրել սկզբնապես, իսկ հետագայում այն  17 դրամի հասցնելը և ապա 6,93 դրամի թանկացումը իշխանությունների ձեռքի գործն է։

Այն, որ ՀԷՑ-ը ի դեմս Սարջանյանի պաշտոնապես հերքում է նման հայտարարությունը բավականին տրամաբանական է, որին այս պահին կարելի է փիլիսոփայորեն վերաբերվել, բայց այն, որ առանց կրակ ծուխ չի լինում, դա էլ հստակ է: Այս ֆոնին, արդեն Բիբինի լռությունը կարելի է որակել ոչ թե արհամարհանքի դրսևորում հայ հասարակության պահանջի հանդեպ, այլև՝ «շատ գիտես, քիչ խոսիր, որ չվնասես» կարգախոսի ներքո իրականացվող քաղաքականության դրսևորում, քանի որ դժվար է պատկերացնել, որ «Ինտեր ՌԱՕ»-ն, որը  2015 թվականի առաջին եռամսյակին ունեցել է  ընդհանուր եկամուտի 14,2 %-ի աճ, իսկ  Հայաստանից ստացված եկամուտը անցյալ տարվա համեմատ աճել է 65,3 %-ով՝ 2014 թ.-ի  օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը 4 դրամով բարձրացնելու և դրամ-դոլար-ռուսական ռուբլի փոխարժեքների փոփոխության արդյունքում:

Այս պայմաններում դժվար է պատկերացնել, որ «Ինտեր ՌԱՕ»-ն դժգոհ կլինի Բիբիից էլ, մեր իշխանություններից էլ, քանի որ մյուս երկրների համեմատ բավականին մեծ է եղել Հայաստանւց ստացվող եկամուտի չափը: Չնայած անցյալ տարվա ընթացքում դոլարի փոխարժեքի կտրուկ տատանման պատճառը այդպես էլ ոչ ոք չհասկացավ, բայց ամիսների հեռավորությունից կարելի է ասել որ չի բացառվում նաև, որ այն հենց պայմանավորված էր «գազ-հոսանք» խաղից շահույթով դուրս գալու համար: Սրանք հարցեր են, որոնք դեռևս մասնագիտական վերլուծության և մեկնաբանության կարիք ունեն: Այնպես, որ այս խմորը դեռ երկար ջուր կվերցնի, իսկ թե այդ ընթացքում ով ջրից չոր դուրս կգա դեռ վաղ է ասել:

 

ԱՐՄԻՆԵ  ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըՀայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»«Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազաններըՀայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ ՄիրզոյանինՌուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչԵվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. ՔաղաքագետՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում էՁեւ չկա, հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու. Տիրադավերը խրախճանքը ժանտախտի օրերին«Լեվ Գրուպը» պատրաստ է աջակցել երեխայի կրթության հարցում՝ հոգալով նրա ուսման հետ կապված ծախսերը դպրոցում և հետագայում՝ բուհում«Իրավունք». Քրեական աշխարհը Զապի փեսայից «աչյոտ պիտի ստանա»«Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը«Փաստ». Ընդդիմությունը որ համայնքներում կմասնակցի ընտրություններին«Ժողովուրդ». Փաշինյանը մտադիր է դուրս գալ փողոց՝ քաղաքացիների տրամադրությունները հասկանալու համարPolymarket հարթակում Թրամփի կուսակիցների հաղթանակին ընդամենը 9% հավանականություն է տրվում«Հրապարակ»․ ՊՆ-ն փորձում է փակել անհետ կորածների ծնողների բերանները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված