ԹՐԻՓՓ-ը Ռուսաստանի դեմ ուղղված առճակատման նախագիծ է․ Հայկ Բաբուխանյան Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ» «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները Սեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին Ռուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչ Եվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. Քաղաքագետ ՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին

«ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ՝ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ ՓԱԿ ՊԱՀԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ»

Արխիվ 12-16

ՀՀ վարչապետ. «ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ՝ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ ՓԱԿ ՊԱՀԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ»

 

Բաղրամյան փողոցում ու Ազատության հրապարակում այս պահին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, որում մասնավորապես ասված է.

«Այսօր Բաղրամյան փողոցում հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը:

Վերջիններս առաջին պլան են մղել ոչ թե հարցի սոցիալական կամ տնտեսական բաղադրիչը, այլ անհասկանալի ու անհեռատես քաղաքական նկրտումներ:

Այսպիսի եզրակացության կարելի է գալ հենց միայն այն պատճառով, որ մեկ օր առաջ նախագահ Սերժ Սարգսյանը մանրամասն ներկայացրեց ոչ միայն էներգետիկ համակարգում առկա իրավիճակը, սակագների բարձրացման հիմնավորումները, այլ հայտարարեց, որ սակագնի բարձրացման որոշումը եւս կենթարկվի միջազգային աուդիտի, իսկ մինչ այդ կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ողջ բեռը:

Մենք պատրաստակամություն ենք հայտնել այս ողջ գործընթացին ներգրավել փորձագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Այս իրավիճակում անհասկանալի է դառնում ցուցարարների՝ Բաղրամյան պողոտան անօրինական ձեւով փակ պահելու որոշումը, մանավանդ, որ ակցիայի նախաձեռնող խումբը հայտարարեց, որ ակցիան շարունակելու են Ազատության հրապարակում:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, ստանալով իրենց կողմից բարձրացված հարցի դրական լուծումը, իրավագիտակցության բարձր որակներ դրսեւորեցին, որը բխում է եւ հասարակության եւ պետության շահերից:

Վերջիններիս այդ որոշումը հաստատեց այն լավատեսական պնդումը, որ մեր երկրում իսկապես լավ սերունդ է մեծանում, երիտասարդներ, ովքեր զգում են իրենց քայլերի պատասխանատվությունը:

Վերահաստատելով իշխանությունների պատրաստակամությունը՝ երկխոսության եւ համատեղ աշխատանքի միջոցով խնդիրների լուծմանը հասնելու հարցում, եւս մեկ անգամ կոչ եմ անում Բաղրամյան փողոցում բողոքի ակցիան շարունակող մեր համաքաղաքացիներին՝ զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից եւ չսրել իրավիճակը:

Միաժամանակ անթույլատրելի եմ համարում ոստիկանության հանդեպ ցանկացած սադրանք. նրանք ծառայում են մեր երկրին ու ժողովրդին եւ արժանի են ամենամեծ հարգանքի»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԹՐԻՓՓ-ը Ռուսաստանի դեմ ուղղված առճակատման նախագիծ է․ Հայկ ԲաբուխանյանԹրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացումԹեհրանը դիտարկում է ՄԱԶՊ-ից դուրս գալու հնարավորությունըԱնհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ ՄանասյանԵրուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդ բռնվել էՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըՀայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»«Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազաններըՀայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ ՄիրզոյանինՌուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչԵվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. ՔաղաքագետՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում էՁեւ չկա, հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու. Տիրադավերը խրախճանքը ժանտախտի օրերին«Լեվ Գրուպը» պատրաստ է աջակցել երեխայի կրթության հարցում՝ հոգալով նրա ուսման հետ կապված ծախսերը դպրոցում և հետագայում՝ բուհում«Իրավունք». Քրեական աշխարհը Զապի փեսայից «աչյոտ պիտի ստանա»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված