ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՆԵԼՈՒ Է ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Արխիվ 12-16ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՆԵԼՈՒ Է ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
<<Ով մնա Բաղրամյան պողոտայում, ոստիկանությունը նրա նկատմամբ գործողություն է իրականացնելու>>։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը քիչ առաջ զայրացած մոտեցել է ցույցի նաախձեռնող խմբին։
Ցուցարարներից մեկի <<Ո՞ր իրավունքով" հարցին Գասպարյանը պատասխանեց. <<Այն իրավունքով, որ օրենքն է տվել ինձ>>:
Իրավապահները նաև քիչ առաջ հայտարարություն են տարածել՝ հորդորելով Բաղրամյան պողոտայից դուրս բերել դեռահասներին և երեխաներին,
Հարգելի հայրենակիցներ:
Բաղրամյան պողոտայում անօրինական հավաքը շարունակվում է, և հատկապես վերջին օրերին հավաքին ավելի ու ավելի հաճախ են մասնակցում անչափահասներ: Դեռահասների հետաքրքրասիրությունն ու պատանեկան արկածախնդրությունը հասկանալի են, սակայն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները: Դեռահասը տարիքի բերումով չի կարող ադեկվատ գնահատել իրավիճակը, իրադրության փոփոխությունները, բազմության և իր գործողություններն ու դրանց հետևանքները: Ավելին, հնարավոր է լինեն չարամիտներ, որոնք օգտվելով ոչ ստանդարտ իրավիճակից, մարդկանց անկանոն շարժից կամ մթությունից, կարող են վնասել երեխաներին: Նման իրավիճակներում անչափահասների համար մտահոգվելը և բնական է, և անհրաժեշտ:
Մեկ անգամ ևս կոչ ենք անում ծնողներին. ուշադիր եղեք ձեր երեխաների հանդեպ, մի թողեք առանց հսկողության, մի թույլատրեք միայնակ մասնակցել հանրահավաքին: Իսկ հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին հորդորում ենք մշտապես տեսադաշտում պահել հավաքի գոտում հայտնված՝ ծնողների հսկողությունից դուրս մնացած դեռահասներին, հսկել նրանց պահվածքն ու տեղաշարժը և երեխաների հետ կապված կասկածելի իրավիճակներում անհապաղ դիմել ոստիկաններին:
Երեխաների անվտանգության ապահովումը բոլորիս խնդիրն է:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը վերականգնելու է հասարակական կարգը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
