Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ» «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները Սեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին Ռուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչ Եվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. Քաղաքագետ ՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՆԱԵՎ ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑ

ՆԱԵՎ ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ

 

Երեկ ՀՀ Նախագահը  խորհրդակցություն է անցկացրել ՀՀ տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ եւ մասնավորապես նշել. «Սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի` մինչեւ եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից: Իհարկե, մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց, և սա մեղմ ասած, բայց կասկածամտության ու անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, նույնպես անվտանգության խնդիր եմ համարում եւ շատ կարեւոր խնդիր: Դա լուծել է պետք»: Սակայն, վերոնշյալ հայտարարությունից հետո Բաղրամյան փողոցի սկզբնամասում արդեն 8 օր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարունակվող ակցիան ստացավ առավել տոնական տրամադրություն ու շարունակվեց նույն ոգով: Ի դեպ, երեկ խիստ զարմանալի երեւույթի ականատեսը եղանք: Ցուցարարների շարքերում «Իրավունքի» աչքից չվրիպեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ, ում հետ առիթ ունեցանք զրուցել ստեղծված իրավիճակի մասին:

- Պարոն Աղաբաբյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ Նախագահի որոշումն առ այն, որ մինչեւ աուդիտի անցկացումը ՀՀ կառավարությունն իր վրա է վերցնելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:

- Ճիշտ որոշում է, մինչեւ չապացուցվի, թե ինչ է տեղի ունենում: Բայց, իմ կարծիքով, խնդիրը էլեկտրաէներգիայի սակագնի 7 դրամով թանկացումը չէ, այլ ամեն տարի եղած գինն ավելացնելն է: 7 դրամը մի մեծ գումար չէ ամեն ընտանիքի համար, բայց ինչքա՞ն կարելի է ամեն տարի ինչ-որ մասնավոր կազմակերպության հարստացնել, որն իր բիզնեսը կապում է ժողովրդի հետ, ժողովրդի գրպանի հետ: Դրա մասին է խոսքը:

- Ձեր այսօր այստեղ լինելը ժողովրդի հետ, այսպես ասած, հաղթանակը նշելու առթի՞վ է:

- Չեմ մտածում հաղթանակի կամ պարտության մասին: Ընդամենը հիացած եմ մեր երիտասարդությամբ, որ Մովսես Գորգեսյանի խոսքերով եկել է վաղվա Հայաստանը: Այսօր կարծես, սկսել է վաղվա Հայաստանը մեր երիտասարդների համար:

- Գաղտնիք չէ, որ այս օրերին ցուցարարների շարքերում փորձում էին հայտնվել որոշ սադրիչներ, ի՞նչ կասեք այս մասին:

- Ես մի անգամ էլ եմ նշել, որ չկա մի շարժում, որի մեջ չլինեն բախտախնդիրներ, սադրիչներ: Բայց ինձ թվում է` մաքրվեցին, որովհետեւ շատ ազնիվ եւ անկեղծ ցույց է սա: Եվ այն ոչ թե ինչ-որ մեկի դեմ է, այլ մարդն ինքն իր համար եկել կանգնել է, հասկանում է, որ դա արժանապատվության խնդիր է: Եվ իմ կարծիքով սադրիչները կվերանան ու կեղտոտներ չեն լինի:

-Այնուամենայնիվ, ցուցարարների մի հատված, անկախ նրանից, որ ինչ-որ առումով իրենց պահանջը բավարարվեց, չեն ցանկանում լքել Բաղրամյան փողոցը: Որքա՞ն կարող է այն խաղաղ շարունակվել:

-Իմ կարծիքով մինչեւ հաղթանակ:

- Իսկ ո՞րն եք համարում այս պարագայում հաղթանակ:

- Համարում եմ, որ ընդհանրապես մեր պետությունը պետք է ունենա վերահսկիչ իր դերը եւ չթողնի թանկացումներ: Ամեն տարի ինչ-որ մի բան թանկանում է, հիմա մենք կանգնել ենք, որ ոչ մի տարի չլինի այնպես, որ ամեն ինչ անընդհատ թանկանա: Մեզ պետք չէ, որ պետությունն իր բյուջեից կոմպեսացնի այն, մենք, պարզապես, պետք է չթողնենք թանկացում:



ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըՀայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»«Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազաններըՀայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ ՄիրզոյանինՌուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչԵվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. ՔաղաքագետՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում էՁեւ չկա, հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու. Տիրադավերը խրախճանքը ժանտախտի օրերին«Լեվ Գրուպը» պատրաստ է աջակցել երեխայի կրթության հարցում՝ հոգալով նրա ուսման հետ կապված ծախսերը դպրոցում և հետագայում՝ բուհում«Իրավունք». Քրեական աշխարհը Զապի փեսայից «աչյոտ պիտի ստանա»«Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը«Փաստ». Ընդդիմությունը որ համայնքներում կմասնակցի ընտրություններին«Ժողովուրդ». Փաշինյանը մտադիր է դուրս գալ փողոց՝ քաղաքացիների տրամադրությունները հասկանալու համարPolymarket հարթակում Թրամփի կուսակիցների հաղթանակին ընդամենը 9% հավանականություն է տրվում«Հրապարակ»․ ՊՆ-ն փորձում է փակել անհետ կորածների ծնողների բերանները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված