ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Արխիվ 12-16ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Շուրջ մեկ շաբաթ ընթացող <ոչ թալանին> ակցիան շարունակվում է: Ինչպես հայտնի է այսօր ՀՀ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ եւ ասել, որ մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Հայտարարությունից անմիջապես հետո, թե' ակցիայի մասնակիցների ու կազմակերպիչների, թե' ոստիկանության գործողություններում կտրուկ փոփոխություններ նկատվեցին: Սկսվեց հերթական բանակցությունները ոստիակնների ու ակցիայի կազմակերպիչների միջեւ, որպեսզի արդեն ինչ որ որոշում կայացվի` Բաղրաման պողոտան ազատելու մասին, քանի որ կա որոշում: Սակայն կարծես երիտասարդներին վերոնշյալ որոշումը այդքան էլ իրատեսական չթվաց եւ նրանք դեռ ցանկություն չեն հայտնում հեռանալ Բաղրամյան պողոտայից: Ինչեւէ, կես գիշերն անց, փողոցի լույսերն անջատվեցին ու միացան, անգամ երգն ու պարը շարունակվում է այսքան ուշ ժամի, ոստիկանների շարքերը նոսրացել են: Պետք է նաեւ նշենք, որ ոոստիկանությունը զգուշացրել ու տեղեկացրել է, որ մինչ այս առավոտ ժամը 06:00-ին ազատեն պողոտան, քանի որ նրանց գործողություններն արդեն անօրինական են: Ոստիկանները նաեւ զգուշացրել են, որ չեն ցանկանում ուժ կիրառել եւ հույս են հայտնում, որ կգան ընդհանուր հայտարարի: Նկատենք նաեւ, որ ոստիկանները առանց վահանակների են կանգնում ցուցարարների առջեւ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk