Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ» «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները Սեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին Ռուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչ Եվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. Քաղաքագետ ՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է

Հ. Նաղդալյան. «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԱՆՀԱՐԻՐ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»

Արխիվ 12-16

Հ. Նաղդալյան. «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԱՆՀԱՐԻՐ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»

 

Երեկ ԵԽԽՎ-ում տեղի ունեցավ «Ոչ ատելությանը» խորհրդարանական ալյանսի հանդիպումը` «Նեո-ռասիզմի ճանաչումն ու կանխարգելումը» թեմայով, որի շրջանակներում ելույթով հանդես եկավ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով բարձրաձայնեց մի շարք մտահոգություններ` կապված Ադրբեջանում ահագնացող քսենոֆոբիայի ու անհանդուրժողականության քաղաքականության դրսեւորումների հետ: Տիկին Նաղդալյանը մասնավորապես նշել է. «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին Սանտերինիին` գերազանց արված ու շատ կարեւոր աշխատանքի համար, քանի որ այսօր, 21-րդ դարում, երբ քաղաքական ծայրահեղականության դրսեւորումները նոր ձեւավորում են ստանում եւ դառնում ավելի ու ավելի ինտենսիվ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, առավել քան երբեւէ, բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսին անհանդուրժողականությունն է, ռասիզմն ու այլատյացությունը: Գլոբալիզացիայի այս դարաշրջանում, մարդկանց լայնածավալ շարժով պայմանավորված, մշակութային միջավայրը դառնում է ավելի բազմազան, որն առաջ է բերում նոր սոցիալական եւ մշակութային մարտահրավերներ: Այս առումով, անհանդուրժողականությունն այսօր Եվրոպայի լրջագույն խնդիրներից մեկն է»: ԱԺ փոխնախագահի պնդմամբ` Հարավային Կովկասի տարածաշրջանը, ցավոք, ականատեսն է այսպիսի ռիսկերի. «Ինչպես արդարացիորեն նշում է զեկուցողը, «Քաղաքական գործիչները պետք է գիտակցեն իրենց խոսքի ազդեցությունը»: Մեր հարեւան ադրբեջանական իշխանությունների կողմից  ամենաբարձր մակարդակով հնչող Հայաստանին եւ հայերին ուղղված ատելության կոչերը եւ պատերազմական հռետորաբանությունը, մտահոգության լուրջ առիթ են, քանի որ այն հաճախ հանգեցնում է սահմանի վրա անմեղ կյանքերի կորստի: Ադրբեջանի նախագահը իր հրապարակային ելույթներում ողջ հայ ժողովրդին դիտարկում է որպես «թիվ մեկ թշնամի», եւ այն, ինչ ամբողջ աշխարհում համարվում է հանցագործություն , Ադրբեջանում  գնահատվում է փառահեղ արարք, ինչպես եւ տեսանք Սաֆարովի դեպքում, ով ազատ էր արձակվել եւ հերոսի կոչում ստացել Ադրբեջանի իշխանությունների կողմից` հայ զինվորին քնած վիճակում կացնահարելու համար: Բարձրաստիճան գեներալները, հնչեցնելով իրենց նախագահի խոսքերը, հայտարարում են, որ յուրաքանչյուր հայ պետք է սպանվի»: Ըստ Հ. Նաղդալյանի, սա վտանգավոր ուղի է, որն ազդում է ոչ միայն երկրի ներկայի, այլեւ ապագայի վրա. «Առավել ցավալի է, որ երկրում թշնամանքի եւ այլատյացության քաղաքականությամբ պայմանավորված` Ադրբեջանի երիտասարդ սերունդը մեծանում է ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտում: Ավելին, ադրբեջանական հասարակության ներսում ցանկացած փորձ կապեր հաստատելու, վստահություն ստեղծելու երկու երկրների հասարակությունների միջեւ` Ադրբեջանի ղեկավարության կողմից ուժեղ դիմադրության են հանդիպում եւ դաժանորեն ճնշվում: Ադրբեջանի շարունակական սպառնալիքները տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը, ռազմատենչ եւ ատելություն սերմանող սադրիչ հայտարարություններն անհարիր են Եվրոպայի խորհրդի անդամ պետությանը, եւ որոշ չափով վնասում են կազմակերպության հեղինակությանը: Միջազգային կազմակերպությունները տալիս են իրենց համապատասխան գնահատականները Ադրբեջանում այլատյացության, ռասիզմի եւ անհանդուրժողականության դրսեւորումներին: Ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության Եվրոպական Հանձնաժողովը Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում անդրադարձել է «Հայաստանի Հանրապետությանը առնչվող պաշտոնական եւ լրատվամիջոցների մշտական բացասական երկխոսությանը», եւ խորհուրդ է տվել ադրբեջանական իշխանություններին` « պատշաճ կեցվածք ընդունել` հայերի դեմ խտրականության եւ ատելության բոլոր դեպքերում: Երբեմն թվում է, որ մենք գիտակցաբար խուսափում ենք առերեսվել իրականությանը, փակում ենք մեր աչքերը այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում ԵԽ անդամ այս  պետության մեջ: Հաճախ Վեհաժողովը զբաղվում է խնդիրներով, որոնք դուրս են մեր իրավասություններից, բայց սա հենց այն հարցն է, որին մեր Վեհաժողովը պետք է անդրադառնա եւ համապատասխան իրավական գնահատական տա: Ինչպես շեշտվեց զեկուցողի կողմից` «Ազգային իշխանություններն ու քաղաքացիական հասարակությունը պետք է զգոն լինեն: Ռասիզմի, անհանդուրժողականության եւ այլատյացության կանխարգելումն ու դրանց դեմ պայքարը պետք է առաջնահերթություն լինի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար»: Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի ժողովուրդների միասնության ամրապնդումը եւ նրանց հոգեւոր արժեքների ըմբռնումը»:

Եզրափակելով խոսքը` ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը հավելեց. «Մենք պետք է վճռական լինենք արմատախիլ անելու նման դրսեւորումները աշխարհի յուրաքանչյուր անկյունում` մեր հաջորդական գործողություններով, որոնք միտված են առանց բաժանարար գծերի Եվրոպա ունենալուն»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըՀայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»«Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազաններըՀայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ ՄիրզոյանինՌուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչԵվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. ՔաղաքագետՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում էՁեւ չկա, հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու. Տիրադավերը խրախճանքը ժանտախտի օրերին«Լեվ Գրուպը» պատրաստ է աջակցել երեխայի կրթության հարցում՝ հոգալով նրա ուսման հետ կապված ծախսերը դպրոցում և հետագայում՝ բուհում«Իրավունք». Քրեական աշխարհը Զապի փեսայից «աչյոտ պիտի ստանա»«Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը«Փաստ». Ընդդիմությունը որ համայնքներում կմասնակցի ընտրություններին«Ժողովուրդ». Փաշինյանը մտադիր է դուրս գալ փողոց՝ քաղաքացիների տրամադրությունները հասկանալու համարPolymarket հարթակում Թրամփի կուսակիցների հաղթանակին ընդամենը 9% հավանականություն է տրվում«Հրապարակ»․ ՊՆ-ն փորձում է փակել անհետ կորածների ծնողների բերանները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված